fbpx
Աշխարհ

Ստրասբուրգ-Փարիզ գնացքը ռելսերից դուրս է եկել․ կան տուժածներ

Ստրասբուրգ-Փարիզ գնացքը դուրս է ընկել ռելսերից, ինչի հետևանքով առնվազն 21 մարդ է տուժել։ Այս մասին հաղորդում է Գրանդ-Էսթ տարածաշրջանի պրեֆեկտուրան։

Ավելի վաղ Europe1 ռադիոկայանը տեղեկություն է տարածել, որ Ստրասբուրգից Փարիզ ընթացող գնացքի էեկտրաքարշն ու մի քանի վագոն մարտի 5-ի առավոտյան դուրս են ընկել ռելսերից։

«TGV-ի Ստրասբուրգ-Փարիզ գնացքը ռելսերից դուրս է ընկել այսօր՝ 07:45-ին․ Ինգենհայն և Զեսոլսհայն գյուղերի միջև, գնացքում եղել է 348 ուղևոր»,-ասված է պրեֆեկտուրայի հայտարարության մեջ:

Նախնական տվյալներով՝ տուժել է 21 մարդ, նրանցից մեկը ծանր վերքեր է ստացել: Տեղում աշխատում է 92 հրշեջ

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ