Ալժիրի ոստիկանությունը բերման է ենթարկել Ստրասբուրգի կենտրոնում անցորդների վրա հարձակում կատարած Շերիֆ Շեկաթի եղբորը, հայտնել է Le Parisien թերթը:
Նրա տվյալով՝ 34-ամյա Սամի Շեկաթը գտնվում է առանձնապես վտանգավոր հանցագործների ցուցակում, և ոստիկանությունը կասկածում է, որ նա կարող էր անմիջական մասնակցություն ունենալ հարձակման նախապատրաստմանը:
Նշվում է, որ Սամին Ալժիր Էր մեկնել ողբերգական իրադարձություններից ոչ շատ առաջ:
