Առողջապահություն
16:00 09/06/2020

Ստուգայց գիշերային ակումբներ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի երեկոյան անակնկալ ստուգայցերը հանրային սննդի օբյեկտներ արդյունքներ են տալիս, այս մասին գրված է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի Facebook-ի էջից։

«Երևանյան մի շարք սրճարանների ու ժամանցի վայրերի ստուգումը փաստել է, որ ՀՀ պարետի որոշման պահանջները հիմնականում պահպանվում են։

Խախտումներ հայտնաբերվել են միայն մեկ գիշերային ակումբում, որտեղ չի պահվել սոցիալական հեռավորությունը սեղանների ու անձանց միջև, ախտահանման մատյանում գրառումները կիսատ են եղել, ախտահանիչներ չեն եղել բոլոր պահանջվող տեղերում», – ասված է գրառման մեջ։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի երեկոյան անակնկալ ստուգայցերը հանրային սննդի օբյեկտներ արդյունքներ են…

Geplaatst door Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն op Dinsdag 9 juni 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ