fbpx
Հասարակություն

Ստուգայցեր Հրազդան քաղաքում և Կոտայքի մարզի որոշ այլ շրջաններում (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է, որ այսօր տեսչական մարմինների աշխատակիցները ստուգայցեր են իրականացրել Հրազդան քաղաքում և Կոտայքի մարզի որոշ այլ շրջաններում:

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինն այսօր մշտադիտարկում է անցկացրել Հրազդան քաղաքում և Կոտայքի մարզի որոշ այլ շրջաններում: Խախտումներ են հայտնաբերվել որոշ բենզալցակայաններում և գազալցակայաններում: Մշտադիտարկման գործընթացը ՀՀ ամբողջ տարածքում շարունակվում է:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները ստուգայց են կատարել Հրազդան քաղաքի հանրային սննդի վայրերում: Հայտնաբերվել են մի շարք խախտումներ, որոնք կներկայացվեն պարետատուն:

https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/203299554263185/

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ