Խորհրդարան

Ստյոպա Սաֆարյանի թեկնածութան հարցը մեզ հետ չի քննարկվել․ Մակունց

Ստյոպա Սաֆարյանի նշանակումը Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում դրական եմ գնահատում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ ընգգծելով, որ նրա թեկնածության հարցն իրենց հետ չի քննարկվել:

«Այս տարիների ընթացքում նրա կատարած աշխատանքը թե քաղաքացիական հասարակության կայացման գործընթացում շատ կարևոր եմ գնահատում, թե առհասարակ նրա իրականացրած գործունեությունը շատ դրական եմ համարում»,-ասաց Մակունցը:

Դիտարկմանը, որ Վազգեն Մանուկյանը քննադատվում էր, որ լինելով Հանրային խորհրդի նախագահ՝ քաղաքական հայտարարություններ էր անում «ԻՄ քայլ»-ի ղեկավարն ասաց, որ անձամբ ինքը չի նկատել, որ բարձրաստիճան պաշտոնատար անձանցից որևէ մեկը քաղաքական ինչ-որ հայտարարությունների հետ կապված քննադատություն հնչեցրած լինի:

«Ես նման բան չեմ տեսել: Ընդհանրապես, Հանրային խորհրդի գործունեությունը պայմանավորված չէր անձերի քաղաքական հայտարարություններ անել, չանելով: Այլ պայմանավորված էր նրանով, թե ինչով է զբաղված Հանրային խորհուրդը: Որևէ մեկս չէինք կարողանում հասկանալ բովանդակային առումով իրենց աշխատանքը»,-նշեց նա։

Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ Հանրային խորհրդի մոտեցումներում փոփոխության անհրաժեշտություն կա։

«Եթե հանրությունը նաև մենք չենք հասկանում, թե ինչով է զբաղված այդ խորհուրդը, ուրեմն անհրաժեշտություն կա առնվազն մոտեցումների փոփոխության»,-եզրափակեց նա։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ