fbpx
Կառավարություն

Ստյոպա Սաֆարյանը կնշանակվի Հանրային խորհրդի նախագահ

Հանրային խորհրդի նախագահ է նշանակվելու քաղաքագետ, ՀԽ անդամ Ստյոպա Սաֆարյանը: Այս մասին գրում է «Հայկական Ժամանակ»-ը

Վաղը Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սաֆարյանի թեկնածությունը ներկայացնելու է Կառավարության հաստատմանը: Տեղեկությունը հաստատել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:

«Հանրային խորհրդի մասին» օրենքի համաձայն՝ Հանրային խորհրդի 45 անդամների կազմի ձևավորումից հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, ՀՀ վարչապետը 45 անդամներից մեկին առաջարկում է ՀԽ նախագահի պաշտոնում: ՀԽ 45-րդ անդամն ընտրվել է նախորդ շաբաթ:

Հանրային խորհրդի նախագահի պաշտոնը թափուր է նոյեմբերի 13-ից, երբ Վազգեն Մանուկյանը հայտարարեց խորհրդից հեռանալու մասին:

Աղբյուրը՝ Armtimes.com

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ