fbpx
Սպորտ

Սուարեսն ու Գրիզմանը արհամարել են միմյանց մարզման ժամանակ

«Բարսելոնայի» հարձակվողներ Լուիս Սուարեսն ու նորեկ Անտուան Գրիզմանը խուսափել են շփվել միմյանց հետ։ Դեպքը տեղի է ունեցել «Բարսելոնայում» ֆուտբոլիստների առաջին համատեղ մարզման ժամանակ։ Այս մասին հաղորդում է Cuatro-ն։

Նշվում է, որ ուրուգվայցին մարզումից առաջ բարևել է Գրիզմանին, բայց պարապմունքի ընթացքում նրանք նույնիսկ միմյանց չեն նայել։ Սուարեսը հիմնականում շփվել է Պիկեի, Ումտիտիի և Դեմբելեի հետ։

Հիշեցնենք, որ Գրիզմանը «Բարսելոնա» է տեղափոխվել «Ատլետիկոյից» հուլիսի 12-ին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ