«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը նախկինի պես ծնկի հետ կապված խնդիրներ ունի:
Football Espana-ն հաղորդում է, որ կատալոնական ակումբում Սուարեսի առողջական վիճակի վերաբերյալ մտավախություններ ունեն: Վերոնշյալ աղբյուրի տեղեկություններով՝ Սուարեսը չի կարողանա մասնակցել Իսպանիայի Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի՝ «Ռեալի» հետ պատասխան խաղին, որը կայանալու է փետրվարի 27-ին:
«Բարսելոնան» 32-ամյա ուրուգվայցու վնասվածքի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն չի հաղորդել:
Հիշեցնենք, որ նոյեմբերին Սուարեսը նույն վնասվածքի պատճառով բաց է թողել 2 շաբաթ:
Հաղորդում է armsport.am-ը։
