fbpx
Սպորտ

Սուարեսը շնորհավորել է Այաքսին` Ռեալի նկատմամբ տարած հաղթանակի առթիվ

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը շնորհավորել է Ամստերդամի «Այաքսին» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` «Ռեալի» հետ պատասխան խաղում տարած հաղթանակի առթիվ:

Հանդիպումը կայացել է Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» ստադիոնում և ավարտվել է հոլանդական թիմի` 4:1 հաշվով հաղթանակով.

«Շնորհավորում եմ: Ես միշտ այաքսցի եմ»,- գրել է Սուարեսը «Թվիթերի» իր էջում:

 

Հիշեցնենք` Սուարեսը 2007-ից 2011 թվականներին հանդես է եկել «Այաքսի» կազմում, ինչից հետո մինչև 2014 թվականը պաշտպանել է «Լիվերպուլի» գույները:

Ամստերդամում կայացած առաջին խաղն ավարտվել էր Սանտյագո Սոլարիի` 2:1 հաշվով հաղթանակով: Այսպիսով, «Այաքսը» դուրս է եկել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ, իսկ Մադրիդի «Ռեալն» ավարտել է ելույթներն այս մրցաշարում:

1995 թվականի ապրիլից ի վեր առաջին անգամ «Այաքսը» նվազագույնը 4 գոլ է խփել Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի խաղում: Այն ժամանակ հոլանդական ակումբը հաղթել է «Բավարիային» (5:2):

 

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ