«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն ներկայացրել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր կմասնակցեն Իսպանիայի Գավաթի կիսաեզրափակչի` «Ռեալի» հետ պատասխան խաղին (առաջին խաղը` 1:1):
Այս մասին հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը:
Մադրիդ է մեկնել կատալոնական ակումբի 19 ֆուտբոլիստ` տեր Շտեգեն, Սեմեդու, Պիկե, Ռակիտիչ, Բուսկետս, Կոուտինյո, Արտուր, Սուարես, Մեսսի, Դեմբելե, Սիլեսեն, Մալկոմ, Լենգլե, Ալբա, Ռոբերտո, Ալենյա, Վիդալ, Ումտիտի, Պենյա:
Երեքշաբթի «Բարսելոնայի» կազմում մարզվել են շարք վերադարձած Արտուրն ու Սիլեսենը:
Բացի դա, ավելի վաղ հաղորդվում էր, որ ծնկի հետ կապված խնդիրների պատճառով Մադրիդ կարող է չմեկնել նաև Սուարեսը:
Հաղորդում է armsport.am-ը։

