Սպորտ
11:58 30/06/2019

Սուարեսի ճակատագրական սխալը․ Ուրուգվայը դուրս մնաց Ամերիկայի գավաթից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Բրազիլիայում շարունակվում է Ամերիկայի գավաթի խաղարկությունը։ Մրցաշարում կայացել է 1/4-րդ եզրափակչի վերջին հանդիպումը, որտեղ միմյան հետ մրցել են Ուրուգվայն ու Պերուն։

Հիմնական ժամանակում թիմերը գոլեր չեն խփել ու հանդիպման ելքը որոշվել է 11-մետրանոց հարվածաշարի միջոցով։ Այստեղ առաջինը գնդակին մոտեցավ Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը, ով չկարողացավ գրավել դարպասը։ Մնացած բոլոր 11-մետրանոցները դիպուկ էին ու Սուարեսի վրիպելու պատճառով Ուրուգվայը 11-մետրանոցներով պարտվեց Պերուին 5-4 հաշվով և դուրս մնաց Ամերիկայի գավաթի համար պայքարից։

https://www.youtube.com/watch?v=m5y8huwfAlE

Հավելենք նաև, որ կիսաեզրափակչում Պերուի մրցակիցը կլինի Չիլին։ Մյուս կիսաեզրափակիչ հանդիպումը կկայանա Բրազիլիայի և Արգենտինայի հավաքականների միջև։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ