fbpx
Արցախ

Արցախում մարտունու բնակիչն իր վարած Subaru-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել

Արցախի ԱԻՊԾ-ն հայտնում է, որ երեկ՝ մայիսի 14-ին, ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի հերթապահ մասում, միաժամանակ 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել Մարտունի-Ստեփանակերտ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի մասին:

Օգնություն ցուցաբերելու նպատակով կանչի վայր են մեկնել ՃՈ ծառայողները և Մարտունու փրկարարները:

Պարզվել է, որ Մարտունի քաղաքի բնակիչ Ա.Հ.-ն իր վարած «Subaru» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

ՆԳՆ ծառայողներն առաջին օգնություն են ցուցաբերել տուժածին և շտապ բժշկական օգնության մեքենայով տեղափոխել Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկներից ստացված տեղեկության՝ Ա.Հ.-ի առողջական վիճակը ծանր է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ