fbpx
Մարզեր

Սուբվենցիոն ծրագրով սկսվել են Հացիկ համայնքի մշակույթի տան վերանորոգման աշխատանքները

2019 թ. սուբվենցիոն ծրագրի շրջանակում Հացիկ համայնքում մեկնարկել են Մշակույթի տան վերանորոգման աշխատանքները: Ծրագրի նախագծանախահաշվային արժեքը 15 մլն 770 հազար դրամ է, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կազմում է 4 մլն 731 հազար դրամ, համայնքի մասնակցությունը՝ 11 մլն 039 հազար դրամ:

***

Արմավիրի մարզի 40 համայնքի կողմից մարզպետարան ներկայացված սուբվենցիոն 45 ծրագրից Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն է ներկայացվել 37 ամբողջական փաթեթ, 3 ծրագրային հայտի առնչությամբ ժամկետների երկարաձգման միջնորդություն, իսկ 5 ծրագրային հայտի մասով էլ ծրագրից հրաժարվելու մասին համայնքների ղեկավարների հիմնավորմամբ գրություն:

Ընդհանուր առմամբ, Արմավիրի մարզից սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի վեց նիստի ընթացքում քննարկվել և հավանության է արժանացել 34 ծրագիր: Միջգերատեսչական հանձնաժողովի առաջիկա նիստերի ընթացքում կքննարկվեն նաև մարզից ներկայացված սուբվենցիոն մյուս ծրագրերը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ