fbpx
Աշխարհ

Սուդանում թուրքական ռազմական ինքնաթիռի ուղղությամբ կրակ է բացվել

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ C-130 Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռը, որն ուղարկվել էր Սուդան՝ երկրում ռազմական բախումների ֆոնին թուրք քաղաքացիներին տարհանելու համար, թեթև հրազենային զենքով կրակահերթի է ենթարկվել:

Anadolu գործակալության փոխանցմամբ՝ նախարարությունը նշել է, որ չնայած գնդակոծությանը, ինքնաթիռը կարողացել է անվտանգ վայրէջք կատարել Վադի Սեյդնա ավիաբազայում, անձնակազմը չի տուժել։

Իրականացվում է ինքնաթիռի իրավիճակի զննում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ