fbpx
Աշխարհ

Սուդանում բողոքի ցույցերի ընթացում մարդիկ են զոհվել․ Reuters

Սուդանում զինվորականների ձեռնարկած ռազմական հեղաշրջման փորձից հետո տեղի ունեցած բողոքի ցույցերի ընթացքում 7 մարդ է զոհվել, ևսԱյս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության ներկայացուցչին։

Ըստ աղբյուրի՝ տուժել է 140 մարդ։ Մարդկանց մահվան պատճառ են դարձել հրազենային վիրավորումները։ Այլ մանրամասներ չեն ներկայացվում:

Հոկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը սուդանցի զինվորականները ձերբակալել են երկրի վարչապետ Աբդալա Համդուկին, ինչպես նաև մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների և քաղաքական գործիչների և երկրում հայտարարել էին արտակարգ դրություն: Դրան ի պատասխան, «Ուժեր հանուն ազատության և փոփոխությունների» շարժման առաջնորդները քաղաքացինեին կոչ են արել միանալ համընդհանուր քաղաքացիական անհնազանդության ակցիային:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ