fbpx
Աշխարհ

Սուդանի նախկին նախագահը մեղադրվում է սպանության մասնակցելու մեջ

Սուդանի դատախազությունը երկրի նախկին նախագահ Օմար ալ-Բաշիրի նկատմամբ մեղադրանք է առաջադրել՝ իր դեմ բողոքի ակցիայի մասնակիցների սպանությանը մասնակցելու և բռնություն հրահրելու մասկածանքով, հաղորդում է Suna գործակալությունը։

75–ամյա Օմար ալ-Բաշիրը գահընկեց է արվել ապրիլի 11-ին զանգվածային ցույցերից հետո, որոնք սկսվել էին 2018 թվականի դեկտեմբերին։ Անվտանգության ուժերը փորձել են ցրել ցուցարարներին, սակայն, ի վերջո, ալ-Բաշիրը ստիպված է եղել լքել պաշտոնը, այժմ նա տնային կալանքի տակ է գտնվում։

Նախկին նախագահի նստավայրում տարբեր արժույթներով մեծ գումար է հայտնաբերվել, և այդ պատճառով նրան կասկածում են նաև փողերի լվացման և կոռուպցիայի մեջ։

Ընդ որում, Սուդանում բողոքի ցույցերը չեն դադարել այն բանից հետո, երբ իշխանությունը 3 տարով անցել է արտակարգ դրության ռեժիմ հայտարարած զինվորականներին։

Ապրիլի 12-ին Խարթումում բազմահազարանոց ցույցեր են սկսվել՝ քաղաքացիական անցումային կառավարություն ձևավորելու պահանջով։ Ընդդիմությունն այժմ շարունակում է Խարթումում Սուդանի զինված ուժերի շտաբ-բնակարանի շրջափակումը։

Նույն օրն անվտանգության ուժերը փորձել են ճեղքել բարիկադները, ինչը ցուցարարների հետ բախումների է հանգեցրել։ Միևնույն ժամանակ, զանգվածային ցույցերի կազմակերպիչներն այժմ շարունակում են ռազմական խորհրդի հետ բանակցությունները։

Օմար ալ-Բաշիրն իշխանության էր եկել 1989 թվականին խռովությունից հետո։ Հաագայի միջազգային քրեական դատարանը նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարել՝ ռազմական հանցագործությունների իրականացման և Սուդանի Դարֆուր գավառում ցեղասպանություն կազմակերպելու մեղադրանքով։ ՄԱԿ-ի տվյալներով՝ 2003 թվականի հաամարտության սկզբից 300 հազար մարդ է զոհվել։ Սուդանի նոր իշխանությունները հայտարարել են, որ թույլ չեն տա դատարանին հանձնել նախագահին, այլ կդատեն նրան հայրենիքում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ