fbpx
Աշխարհ

Սուդանի պաշտոնանկ արված նախագահի տնից ավելի քան 100 մլն դոլար է առգրավվել

Սուդանի պաշտոնանակ արված նախագահ Օմար ալ Բաշիրի տանը խուզարկությունից հետո 113 մլն դոլարին համարժեք գումար է հայտնաբերվել և առգրավվել։

Երկրի նախկին ղեկավարը, որը ձերբակալվել էր ազգային բանակի կողմից, մեղադրվում է փողերի լվացման համար: Նրա տանն անցկացված խուզարկման ժամանակ, մասնավորապես, հայտնաբերվել է 525 հազար ԱՄՆ դոլար, շուրջ 6,7 մլն եվրո և 5 մլրդ սուդանական ֆունտ, որը համարժեք է շուրջ 105 մլն դոլարի: Առգրավված գումարն ուղարկվել է Սուդանի կենտրոնական բանկի գանձարան:

Անցած շաբաթ բանակի կողմից պաշտոնանկ արված ալ Բաշիրը տեղափոխվել էր մայրաքաղաք Խարթումի կենտրոնական «Կոբեր» բանտ: Այնտեղ են ուղարկվել նաև իսլամական հեղափոխության բազմաթիվ հայտնի ղեկավարներ, ինչպես նաև կոռուպցիայի համար մեղադրվող պաշտոնյաներ:

Վերջին օրերին երկրում նախկին իշխանությունների ավելի քան 200 ներկայացուցիչ է ձերբակալվել:

Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին Սուդանի բանակը բնակչության՝ ալ Բաշիրի դեմ ուղղված և չորս ամիս տևած բողոքի ցույցերից հետո ռազմական հեղաշրջում էր իրականացրել՝ պաշտոնանակ անելով երկիրը 30 տարի ղեկավարած նախագահին:

Այժմ Սուդանում բողոքի նոր ցույցեր են ծավալվում: Ցուցարարները պահանջում են անհապաղ քաղաքացիական կառավարություն ձևավորել, մինչդեռ իշխանության եկած բանակը անցումային ռազմական խորհուրդ է ստեղծել, որը մտադիր է միայն 2 տարի անց երկրում նոր ընտրություններ կազմակերպել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ