Աշխարհ

Սուդանում խոլերան շարունակվում է տարածվել․ 8 մարդ մահացել է

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) անհանգստացած է Սուդանում խոլերայի շարունակվող տարածումից:

Ինչպես Ժնևում կայացած բրիֆինգում հայտնել է ԱՀԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Թարիք Յազարևիչը, սետեմբերի 8-ից, երբ իշխանությունները պաշտոնապես հայտարարեցին այդ հիվանդության բռնկման մասին, Երկնագույն Նեղոսի և Սեննարի նահանգներում խոլերայով հիվանդացել է 215 մարդ: Հայտնի է, որ ութ մահացած կա։

«ԱՀԿ-ն առաղջապահության դաշնային նախարարության, ՄԱԿ-ի գործակալությունների և սուդանցի գործընկերների հետ համատեղ տեղերում աշխատում է հակազդել խոլերային և նախապատրաստվել խոլերայի հնարավոր դեպքերին ևս վեց նահանգում, որոնք դիտարկվում են որպես ռիսկի ենթակա»,-նշել է ԱՀԿ-ի պաշտոնական ներկայացուցիչը:

Նա հիշեցրել է, որ խոլերայի և սուր դիարեայի դեպքեր Սուդանում եղել են նաև նախկինում. 2016 թվականի օգոստոսից մինչև 2018 թվականի մարտն ավելի քան 36 հազար նման դեպք էր գրանցվել:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ