fbpx
Սպորտ

Սուլշեր. Պրեմիեր լիգայի լավագույն քառյակը ՄՅՈւ-ի համար երազանք չէ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե Գունար Սուլշերը խոսել է ընթացիկ մրցաշրջանի համար «կարմիր սատանաների» նպատակների մասին:

«Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի լավագույն քառյակում լինելը մեզ համար երազանք չէ: «Մանչեսթեր Յունայթեդը» միշտ պետք է ձգտի չեմպիոն դառնալ: Չենք կարող նման արդյունք գրանցել այս մրցաշրջանում, բայց պետք է առաջ նայենք և ձգտենք դառնալ նախկին «Մանչեսթեր Յունայթեդը»:

Այժմ մեզ մնում է տիտղոսի համար պայքարել Չեմպիոնների լիգայում և Անգլիայի Գավաթում: Այնպես որ՝ չենք պատրաստվում խոսել միայն լավագույն քառյակի մասին:

Մենք պետք է ինքներս մեզ հարցնենք. «Կարո՞ղ ենք այս տարի որևէ տիտղոս նվաճել»: Ինչպես արդեն ասել եմ, ես յուրաքանչյուր խաղի պատրաստվում եմ այն մտքով, որ իսկապես կարող ենք ինչ-որ տիտղոս նվաճել»,- Սուլշերի խոսքը մեջբերել է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդն» ունի 44 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը:

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ