fbpx
Սպորտ

Սուլշերի կարծիքով Պոգբան մնալու է Մանչեսթեր Յունայթեդում

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը մեկնաբանել է թիմի կիսապաշտպան Պոլ Պոգբայի հայտարարությանը, թե նրա ապագայի հարցը անորոշ է մնում։ Այս մասին հաղորդում է Sky Sports-ը։

«Դուք բոլորդ ինձ հարցեր եք տալիս Պոլի մասին։ Ես չեմ անհանգստանում նրա համար։ Կարծում եմ, որ նա մնում է թիմում»,-ասել է նորվեգացի մասնագետը։

Անգլիայի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում ՄՅՈւ-ն հյուրընկալվելու է «Վուլվերհեմփթոնին»։ Հանդիպումը կկայանա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մադրիդի «Ռեալը» նորից է փորձելու գնել ֆրանսիացի կիսապաշտպանին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ