«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե Գունար-Սուլշերին ակումբի ղեկավարությունը հնարավոր է հեռացնի թիմից։ Այս մասին տեղեկացնում է բրիտանական The Sun պարբերականը:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ ՄՅՈւ-ի ղեկավարները գոհ չեն ցուցադրած խաղից նոր մրցաշրջանում և դիտարկում են Սուլշերին հեռացնելու տարբերակը:
Նորվեգացի մասնագետի փոխարեն «կարմիր սատանաների» ղեկավարությունը կարող է հրավիրել «Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելին:
Օլե Գունար-Սուլշերը «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորում է 2018 թվականի դեկտեմբերից, երբ ակումբից հեռացվեց Ժոզե Մոուրինյուն:
Ընթացիկ մրցաշրջանի մեկնարկում «Ման. Յունայթեդի» խաղը այդքան էլ չի տպավորում: ԱՊԼ-ի 5 տուրից հետո նրանք 8 միավոր են վաստակել, իսկ Եվրոպա լիգայում մեկնարկել են «Աստանայի» նկատմամբ տարած հաղթանակով: