Սուլշերը ՄՅՈւ-ի ղեկավարության միակ թեկնածուն է գլխավոր մարզչի պաշտոնում

Հրապարակել է՝

Միացեք մեզ՝
5c3b8f1d370f2c2d748b45ae

Ամենադիտվածներ

Ուլե-Գունար Սուլշերը «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարության միակ թեկնածուն է գլխավոր մարզչի պաշտոնում:

Ի սկզբանե նորվեգացի մասնագետը, որը թիմ էր եկել Ժոզե Մոուրինյուի հեռացումից հետո, դիտարկվում էր որպես ժամանակավոր մարզիչ, սակայն մանկունիացիների հաջող խաղն ու արդյունքները փոխեցին իրավիճակը:

Սուլշերի գլխավորությամբ ՄՅՈւ-ն 12 հաղթանակ է տարել, երկու անգամ ոչ-ոքի է խաղացել ու պարտվել է ՊՍԺ-ին Չեմպիոնների լիգայում:

Ինչպես հայտնում է ESPN-ը, ակումբում մտադիր են հիմնական գլխավոր մարզիչ նշանակել միայն մրցաշրջանի վերջում, բայց այս պահին ղեկավարությունը չի ցանկանում որևէ այլ մասնագետի հետ բանակցություններ վարել, բացի Սուլշերից: ՄՅՈւ-ի ֆունկցիոներները գոհ են նրանից, թե ինչպես է 46-ամյա մանսագետը բարելավել թիմի խաղն ու մթնոլորտը հանդերձարանում:

Հաղորդում է armsport.am-ը։

Ամենաթարմ