fbpx
Սպորտ

Սուպերլիգան կասեցվեց

Սուպերլիգան պաշտնական հայտարարություն է տարածել, որով հայտնել է ծրագրի այս ձևի կասեցման մասին։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ, ըստ իրենց համոզվածության՝ եվրոպական ֆուտբոլի ներկայիս կարգավիճակը պետք է փոխվի, ու իրենք առաջարկում են նոր եվրոպական մրցաշար, քանի որ ներկայիս համակարգը չի գործում։

Նշվում է նաև, որ մրցաշարի նպատակը սպորտաձևի զարգացումն է ու ֆուտբոլային համայնքի ֆինանսական դժվարությունները։

Նրանք համոզվածություն են հայտնել, որ իրենց առաջարկը լիովին համապատասխանում է եվրոպական օրենքներին։

«Հաշվի առնելով առկա հանգամանքները՝ մենք պետք է վերանայենք ծրագրի ձևաչափը փոփոխելու քայլերը՝ հաշվի առնելով մեր նպատակները. երկրպագուներին առաջարկել լավագույն տպավորությունները, միևնույն ժամանակ ավելացնելով համերաշխության վճարները ամբողջ ֆուտբոլային համայնքի համար», – ասված է հայտարարությունում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ