fbpx
Առողջապահություն

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում մահացել է 58-ամյա պացիենտ. ԱՆ խոսնակ

ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյան Facebook-ում գրառում է կատարել և տեղեկություն է հայտնել կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով մահացած քաղաքացու մասին:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։ 58-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի սուբտոտալ թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է նաև ուղեկցող խրոնիկ հիվանդություններ` սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային գերճնշում III աստիճանի, ճարպակալում II-III աստիճանի: Բուժման ընթացքում ախտորոշվել է սրտամկանի սուր ինֆարկտ` ST էլևացիայով:

Ապրիլի 8-ին կատարվել է կորոնար զարկերակի ստենտավորում, որից հետո պացիենտի մոտ զարգացել է դիսթրես համախտանիշ, սուր շնչական անբավարարություն III աստիճանի, սեպսիս, սեպտիկ շոկ: Երկարատև թոքային արհեստական շնչառությունից հետո զարգացել է հարաճուն պոլիօրգանային անբավարարություն:

Ապրիլի 16-ի դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 42 նոր դեպք և 44 առողջացածներ»,- գրել է խոսնակը։

https://www.facebook.com/alina.nikoghosyan/posts/2507889805979464

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ