Հասարակություն

Սուրբ Հովհաննես մատուռ տանող ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ օգոստոսի 30-ին, ժամը 14:18-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի մոտակայքում՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ տանող ճանապարհին, քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. տուժածին իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները քաղաքացի Ստելլա Ա․-ին (ծնված 1976 թ․) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ