fbpx
Աշխարհ

Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելը քայլ կլինի դեպի մեծ Թուրքիայի ստեղծում․ Էրդողան

NTV հեռուստաալիքը հայտնում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելը քայլ կլինի դեպի մեծ Թուրքիայի ստեղծում:

Նախագահը ընդգծել է, որ Այա Սոֆիայի կարգավիճակը փոխելու որոշման ընթացքում Անկարան առաջնորդվել է ժողովրդի կարծիքով, և ոչ նրանով, թե ինչ են ասեկու Թուրքիայի մասին:

Էրդողանը շեշտել է, որ իր երկիրը շարունակելու է  «մեծ և ուժեղ Թուրքիայի կառուցման ճիշտ ուղով ընթանալ»:

Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին, Թուրքիայի բարձրագույն դատարանը հրապարակեց Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելու գործով վերջնական որոշումը։

Հայտնենք, որ դատարանը չեղյալ է հայտարարել 1934 թվականի որոշումը, որով Սուրբ Սոֆիան դարձել էր թանգարան. այսուհետ տաճարը կրկին կվերածվի մզկիթի:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ