fbpx
Առողջապահություն

Սուրճը կանխարգելում է լյարդի քրոնիկական հիվանդությունների առաջացումը․ գիտնականների հետազոտությունը

Սաութհեմփթոնի և Էդինբուրգի համալսարանների գիտնականները հետազոտելով շուրջ կես միլիոն մարդկանց տվյալներ՝ եկել են եզրակացության, որ սուրճի պարբերական օգտագործումը կանխարգելիչ նշանակություն է ունենում լյարդի քրոնիկական հիվանդությունների առաջացման գործում։

Այս մասին գրում է The Mirror-ը։

Նշվում է, որ հետազոտվել են 495585 մարդու տվյալներ։ Արդյունքում, պարզվել է, որ պարբերաբար աղացած կամ լուծվող սուրճ օգտագործողները 21 տոկոսով ավելի քիչ են հիվանդանում լյարդի քրոնիկական հիվանդություններով։ Բացի սա, պարզվել է նաև, որ սուրճը կանխարգելում է՝ այդ հիվանդությունների առկայության դեպքում մահացությունը՝ նվազեցնելով դրա հավանակությունը 40 տոկոսով։

Հետազոտության հեղինակներից Օլիվեր Քենեդին նշել է, որ այս սա շատ արժեքավոր է մասնավորապես ցածր եկամուտ ունեցող երկրների համար, որտեղ լավ որակի բժշկական ծառայություններ ստանալու հնարավորությունը ցածր է, իսկ լյարդի քրոնիկական հիվանդություններն ունեն ամենամեծ բեռնվածությունը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ