ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հայ պարարվեստի հայտնի գործիչ, պարուսույց, բալետմայստեր Սուրեն Գյանջումյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով:
Սուրեն Գյանջումյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մայիսի 15-ին, ժամը 18:00-20:00-ը, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը` մայիսի 16-ին, ժամը 11:00-13:00-ը, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցուց, հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։