Սուրեն Պապիկյանն ընդունել է Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպանին

Popular Posts

[popular_posts number=”10″ show_views=”no” period=”7″ show_image=”yes”]

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ճանաչողական այցի շրջանակներում ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆանո Լազարոթոյին։

Հանդիպման մեկնարկին նախարարը նշել է, որ ուրախ է հյուրընկալել բարեկամ երկրի դեսպանին, ում պետության հետ հարաբերությունները գտնվում են չափազանց կարևոր հանգրվանում և հավելել, որ հայ-շվեյցարական կապերի ամրապնդումը, խորացումն ու համագործակցության նոր եզրեր գտնելը Հայաստանի նոր կառավարության օրակարգի մաս են կազմում։ «ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ հաջողված համագործակցության արդյունքում Զարգացման և համագործակցության Շվեյցարիայի գործակալությունը գործընկեր կազմակերպությունների հետ 2014 թվականից սկսած մեծ ներդրում է ունեցել Հայաստանում վարչատարածքային բարեփոխումների և տեղական ինքնակառավարման համակարգի կարողությունների հզորացման գործում»,- ասել է նախարարը՝ կարևորելով հետագա փոխգործակցության նոր և բազմաշերտ ուղղություններ փնտրելու անհրաժեշտությունը։

Դեսպան Լազարոթոն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և շեշտել, որ Շվեյցարիան շահագրգռված է աջակցել Հայաստանի համայնքներում հաշվետվողականության, արդյունավետության, քաղաքացիներին ավելի հասանելի ծառայություններ մատուցելու ուղղությամբ տարվող աշխատանքներին։ Դեսպանը նաև ուրախությամբ փաստել է, որ թավշյա հեղափոխության արդյունքում ձևավորված ներդրումային միջավայրը դրական ազդակներ է ուղարկում շվեյցարացի պոտենցիալ ներդրողներին։

Նախարարը վերահաստատել է տեղական ինքնակառավարման մարմինների թափանցիկության, ինքնաբավության, տեղական ժողովրդավարության խորացման ուղղությամբ կառավարության հանձնառությունը և հույս հայտնել, որ այդ գործում կարող են ապավինել եվրոպական երկրների զարգացած փորձին ու կուտակած իմացությանը։ Անդրադարձ կատարելով կառավարության կողմից մեկնարկած տնտեսության առողջացման և բարեփոխումների մի շարք միջոցառումներին՝ Սուրեն Պապիկյանը նկատել է, որ Հայաստանի իշխանությունները հետաքրքրված են տնտեսության տարբեր ճյուղերում շվեյցարական կապիտալի ավելի լայն ու ակտիվ ներկայացվածությամբ։

Recent Posts