Սուրենավանի 6 բնակիչ թունավորվել են դաշտից հավաքած սնկից

Ամենադիտվածներ

Հունիսի 18-ին, ժամը 20.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Արարատի բաժին հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն սնկային թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Սուրենավան գյուղի 6 բնակիչ:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, տանը կերել են դաշտից հավաքած սունկ:

Նախապատրաստվում են նյութեր:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

Ամենաթարմ