Իրավական

Չի հերքվել, որ Սուրմալուի հրդեհն ու պայթյունը դիտավորյալ կամ ահաբեկչական է

Քանի որ վարչապետը հերքեց ահաբեկչությունը, հավանաբար նպատակ ունենալով հանդարտեցնել հանրության շրջանում տարածվող վախի մթնոլորտը, բայց նաև ստանձնեց կառավարության անգործության հետևանքով տնտեսվարողների գործունեության չկասեցնելու պատասխանատվությունը։ Սա մի բան է նշանակում, որ ինքը մեղավորություն ունի, կամ առնվազն պետք է պատասխանատվության կանչի ստուգումների արդյունքներն իրենց հայտնի դառնալուց հետո, դրանց վրա տնտեսվարողի գործունեությունը չկասեցնելու իրեն շատ մոտ կանգնած մեղավորին՝ առանց քավության նոխազներ հայտնաբերելու, ինչպես նաև տնտեսվարողին պատասխանատվության կանչի։

Իսկ Քարամյանի ասածը, թե իբր անզգուշությամբ է տեղի ունեցել պայթյունը, դա ոչ մեկ չի ապացուցել դեռ, ոչ մեկ չի ապացուցել, որ տեռոր չի եղել, բայց արդեն հոդված են մատնանշում մարդկանց համար։ Ես չեմ պնդում եղել է, թե ոչ։ Բայց պնդումներ անողներին լիքը չհավատալու բան կա։ Նախնական ենթադրություններով քննությունն ուղղորդելը հակառակի մասին ավելի շատ բան է ասում, քան հավատ է ներշնչում։

Առևտրի կենտրոնում սկսած թե հրդեհը, թե պայթյունը կարող են դիտավորյալ ու ահաբեկման նպատակով արված լինեն։ Դա մեղադրանք չէ ռուսական, իրականական կամ ադրբեջանաթուրքական կողմին, բայց ոչ էլ հերքված է։ Եթե գտնվի ահաբեկման փաստը, դա կտանի միջազգային կրիմինալ համակարգի բացահայտման, որը բույն է դրել տարածաշրջանում, սնուցվում է զենքի, թմրանյութերի, ահաբեկչությունների, սպանությունների, առևանգումների ու հողազավթումների միջոցով, այդ թվում և Հայաստանում է բույն դրել՝ թե իշխանություններում, թե հակաիշխանություններում, թե տեղական կրիմինալում։

Սա բացահայտելու հնարավորություն չունի մեր պետությունը, բայց հաստատ կան մարդիկ, որոնք լինելով պաշտոնների և չլինելով պաշտոնների ի վիճակի են նմանատիպ բազմազգ կրիմինալ համակարգի բացահայտել։ Դրա բացահայտումը կարող են անել միջազգային հակաահաբեկչական կառույցները։ Այդ միջազգային կրիմինալի բացահայտումը ամենայն հավանականությամբ այս տարածաշրջանը կդարձնի խաղաղ, ինչպես աղավնին, և ամենայն հավանականությամբ կազդի Ուկրաինայում տեղի ունեցող ահաբեկչական պատերազմի դադարի վրա։

Նարեկ Այվազյան 

Azat TV մեդիանախաձեռնության հիմնադիր

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ