fbpx
Սպորտ
15:27 10/01/2020

Սուսոն հայտնվել է Ռոմայի ուշադրության կենտրոնում

Սուսոն հայտնվել է Ռոմայի ուշադրության կենտրոնում

Իսպանիայի հավաքականի և «Միլանի» ֆուտբոլիստ Սուսոն կարող է տեղափոխվել «Ռոմա»։

Հռոմեական ակումբը ցանկանում է ձեռք բերել 26-ամյա կիսապաշտպանին ու «Միլանն» էլ իր հերթին ցանկանում է վաճառել նրան։

Այս մասին հաղորդում է gazetta.it-ը։ Նշվում է նաև, որ «Ռոման» պատրաստ է գործարքի մեջ ներառել թուրք ֆուտբոլիստ Ջենգիզ Ունդերին։

Ըստ աղբյուրի՝ Սուսոյի պայմանագիրը միլանյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ