fbpx
ՏՏ

SWITCH տեխնոլոգիաների ցուցահանդեսին ՀՀ-ն առաջին անգամ ներկայանալու է միասնական տաղավարով

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն իր Facebook-յան էջում գրել է․

«Հայկական տեխնոլոգիական ընկերությունների համար իրենց արտադրանքը միջազգային շուկայում ներկայացնելու նոր հնարավորություն:

Նոյեմբերի 11-13 Սինգապուրում տեղի է ունենալու SWITCH ինովացիոն տեխնոլոգիաների ցուցահանդեսը, որին Հայաստանը առաջին անգամ ներկայացված է լինելու միասնական տաղավարով: Ցուցահանդեսը հնարավորություն կընձեռնի ձեռք բերել նոր գործընկերներ և բացահայտել նոր շուկաներ Ասիական տարածաշրջանում:

Տեխնոլոգիական ընկերությունների համար հայտարարում ենք մրցույթ՝ հայկական պատվիրակության մեջ ընդգրկվելու, ցուցահանդեսին մասնակցելու և միջազգային շուկայում սեփական արտադրանքը ներկայացնելու նպատակով:

Մրցույթը հաղթած ընկերությունները կարող են ներկայանալ միայն մեկ մասնակցի միջոցով։
Միջոցառման ընթացքում ՀՀ ԲՏԱ նախարարությունը՝
– Փոխհատուցում է մասնակցի գիշերակացը Սինգապուրում (3 գիշեր), ինչպես նաև,
– Ապահովում է տաղավարում ընկերության ներկայացվածությունը»։

Մասնակցության հայտադիմումը կարող եք լրացնել այստեղ։

https://www.facebook.com/hakobarshakyanpage/posts/3101063933253627?__xts__%5B0%5D=68.ARABFERJVnaO-yLnhDeW3hj3gF44M3-Eyd8_vFR9qlywZkhBtfER3l0yXUTayZX-Zg5RBFzJyDBBGOS5TFkd1at1YVgEOd_aXJwxje_aB8m6snCfPfLusGXUhzhxYpu-q5FF660SzBZx6E7F0MBQzA077GvvwOYgS2iDqYOWyEySRDC-8gz7hHaKpKWgyS6Ors3aiBq85-mMWoU5MbVrCabhOAvyXk8pauZlHGyd5xJ9Z3RVN9LqOGGXg9I0lvWwufGvT73hwRu_ErWw5–vJzPEXneG8aLpBs9W5aet2mWv1EvsqTZuBLXo1WPEp7CVhOoHqMQ5f3_8vu2FG1AFpWCTmL8p&__tn__=-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ