fbpx
Հասարակություն

Կապիտան Ռուբեն Սանամյանի անձնվեր սխրանքը հերոսական է. Արման Բաբաջանյան

Լուսավոր Հայաստան կուսակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը գրառում է կատարել Facebook-ում: Պատգամավորը հրապարակել է լուսանկար, որում 2012թ. Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանն ամրացնում է այսօր ազգային հերոսի կոչում ստացած Ռուբեն Սանամյանի կրծքին։

«Երկու օր է հպարտության ու խոնարհումի զգացումը չի նահանջում՝ բանակի կապիտանը՝ Ազգային հերոս:

Կապիտան Ռուբեն Սանամյանի անձնվեր սխրանքը հերոսական է: Տավուշյան վերջին մարտերում նա իսկապես անկրկնելիորեն բացառիկ ծառայություններ է մատուցել մեր հայրենիքին:

Հեղափոխված Հայաստանը դառնում է մեր կողքին ապրող համեստ, զուսպ, խոնարհ, բայց խիզախ հերոսների երկիր:

Կապիտան Ռուբեն Սանամյանի սխրանքը, նրա անձնվեր ծառայությունը, տեսակը մեր բոլորի արժանապատվությունը, հպարտությունն ու հետայսու միայն հաղթելու գրավականն է:

Հպարտ եմ, որ քո ժամանակակիցն եմ, շնորհակալ եմ և խոնարհվում եմ սխրանքիդ առջև, եղբայր»,- ասված է գրառման մեջ։

https://www.facebook.com/arman.babajanyan.92/posts/3724631437565960

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ