fbpx
Ժամանց
22:00 21/01/2020

System of a Down խմբի բաս կիթառահարը հայտարարել է իր հիմնած նոր խմբի մասին

System of a Down խմբի բաս կիթառահարը հայտարարել է իր հիմնած նոր խմբի մասին

System of a Down ռոք խմբի բաս կիթառահար, ամերիկահայ Շավո Օդաջյանը North Kingsley անունով նոր խումբ է կազմել: Այս մասին արտիստը գրել է Instagram-ի իր էջում։

«Ես հպարտությամբ հայտարարում եմ իմ նոր խմբի՝ North Kingsley-ի մասին: Երգերը շուտով կլինեն»,-նշել է նա։

Իր հարցազրույցներից մեկում Օդաջյանը բացատրել էր խմբի անվանման իմաստը՝ ասելով, որ երբ ինքը Հայաստանից Լոս Անջելես է տեղափոխվել, ապրել է հենց North Kingsley Drive փողոցում:

«Դա հենց այն փողոցն է, որտեղ ես մեծացել եմ և տեսել ամեն ինչ: Հենց այդ փողոցում եմ ես հասկացել, թե ինչ է ընկերությունը: Ես այնտեղ մեծացել եմ, ուստի դա ինձ համար շատ բան է նշանակում: Երբ արտաբերում եմ այդ անունը, հենց դա իմ աճն է, թե ինչպես դարձա այն, ինչ կամ»,-ասել է երաժիշտը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ