fbpx
Հասարակություն

ԱԱԾ-ի պարզաբանումը Սյունիքում ադրբեջանախոս անձանց՝ ավտոմեքենայից կատարված տեսանյութի մասին

Սոցիալական ցանցերում այսօր տեսանյութ էր տարածվում, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջաներեն խոսող անձինք ավտոմեքենայով շրջում Կապանով և քաղաքի մերձակայքով ու տեսանկարահանում շուրջբոլորը։

Ավելի ուշ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեսանյութի կապակցությամբ հանդես եկավ պարզաբանմամբ, որը ներկայացնում ենք ստորև․ ՀՀ Սյունիքի մարզում ադրբեջանախոս անձանց ավտոմեքենայից կատարված նկարահանման և համացանցում տարածվող տեսանյութի վերաբերյալ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պարզաբանում է, որ տվյալ տեսանկարահանումը կատարել են ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Սյունիք-Ճակատեն բնակավայրերի հատվածում դեռևս մեկ ամիս առաջ կազմակերպված սահմանապահների եռակողմ աշխատանքային հանդիպմանը մասնակցելու նպատակով այնտեղ գտնվող ադրբեջանցի զինծառայողները՝ ռուս սահմանապահների ուղեկցությամբ և նախապես համաձայնեցված երթևեկության ընթացքում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ