Խորհրդարան

Սյունիք այցից հետո եվրոպական երկրների դեսպանները հստակ գնահատականներ են հնչեցրել․ պատգամավոր

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը Խորհրդարանում ելույթ ունեցավ, որի ընթացավ խոսեց հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի մասին։

Պատգամավորը նշեց, որ Ադրբեջանի նախագահը շարունակում է հայատյաց հայտարարությունները, ու երեկ միաժամանակ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո մենք առաջին զոհն ունեցանք։

Նա ընդգծեց, որ Ադրբեջանի նման գործելաոճն իսկապես անթույլատրելի է։

Հայրապետյանի խոսքով՝ միջազգային հանրությունը հստակ արձանագրել է՝ ադրբեջանական զինված ուժերը պետք է լքեն ՀՀ սուվերեն տարածքը։

Նա ասաց, որ եվրոպական մի շարք երկրի դեսպանների հստակ գնահատականներ են հնչեցրել՝ Սյունիք այցից հետո։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ