fbpx
Հասարակություն

Սյունիքում 84-ամյա քաղաքացին դուրս է եկել տնից և չի վերադարձել

Ապրիլի 12-ին՝ ժամը 09։30-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Թասիկ գյուղի բնակիչ Ա․ Ա․-ն (ծնված 1937 թ․) տանից դուրս է եկել Ույծ գյուղի ուղղությամբ և չի վերադարձել: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Որոնողական աշխատանքներում ներգրավված են փրկարարներ, ոստիկանության 5 աշխատակից և գյուղի 12 բնակիչ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ