fbpx
Առողջապահություն

Սյունիքի մարզպետարանում պատվաստումային գործընթաց է մեկնարկել

Կորոնավիրուսի դեմ պատվաստումային գործընթաց է սկսվել Սյունիքի մարզպետարանում։ Պավաստվում են մարզպետարանի աշխատակիցները։

Այս մասին տեղեկանում ենք մարզպետարանի Facebook-ի էջից։

Նշվում է, որ աշխատակիցներին նախ ներկայացվել է պատվաստումային ողջ գործընթացի ու բուն պատվաստանյութերի մասին տեղեկություններ, որից հետո, ըստ ցանկության, աշխատակիցները պատվաստվել են։

Պատվաստվելու ցանկություն է հայտնել 15 աշխատակից, բայց գործընթացը շարունակվում է։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ