fbpx
Աշխարհ

Սյունիքը Հայաստան է, իսկ Էրդողանը՝ պատերազմասեր․ Լը Ֆիգարոյի փոխտնօրենի գրառումը

Ֆրանսիական «Le Figaro» ամսագրի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բուիսոնը Twitter-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում տեղի ունեցած Տնտեսական համագործակցության կազմակերպության 15-րդ գագաթնաժողովի ժամանակ արված հայտարարությանը:

«Աշխաբադում (Թուրքմենստան) Էրդողանը նոր անհանգստացնող իմպերիալիստական ելույթ է ունեցել, որով կոչ է անում թուրքալեզու երկրներին իրենց ամբողջական աջակցությունը ցուցաբերել Ադրբեջանին՝ «Զանգեզուրի միջանցքի» պահանջով։ Սյունիքը Հայաստան է, իսկ Էրդողանը՝ պատերազմասեր»,- իր գրառման մեջ նշել է Բուիսոնը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ