ԱԱՏՄ
ԱԱՏՄ աշխատակիցները ստուգայցեր են իրականացրել ՀՀ մի շարք քաղաքներում
Օգոստոսի 25-ին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ Covid-անվտանգության նորմերի պահպանման վերահսկողությունը շարունակվում է։ Այս հաղթանակի հաղորդած լիցքերը կփոխանցվեն մյուս ոլորտներ ևս. Վահրամ Դումանյանն ընդունել է Էլինա Դանիելյանին Սեյրան Օհանյանը հաստատեց, որ ինքը հայրենիքի դավաճան պաշտպանության նախարարներից է եղել «ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մարզային տարածքային կենտրոնների մասնագետները…
ԱԱՏՄ-ն հայտարարում է փորձագետներ ներգրավելու մասին
Հուլիսի 9-ին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտարարել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետում փորձագետներ ներգրավելու մասին։ ԱԱՏՄ-ն հորդորում է չգնել որոշ դեղեր․ ցանկ Սեմինար-իրազեկում ԱԱՏՄ-ի կողմից Պահանջները ներկայացնում ենք ստորև․ • Միջնակարգ կամ բարձրագույն կրթություն • Հայերեն, ռուսերեն լեզուների իմացություն • Համակարգչով ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություններ։ Փաստաթղթերն ընդունվում են ամեն…
ԱԱՏՄ-ն հորդորում է չգնել որոշ դեղեր․ ցանկ
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից հայտնում են, որ «Ունիֆլեքս-Դուալ» (ա) դեքսամեթազոն, ֆենիլբուտազոն՝ 3.32մգ+375մգ, 2 մլ, 3 ամպուլ (բ) ցիանկոբալամին, լիդոկային հիդրոքլորիդ՝ 2.5մգ+2մգ, 10մլ, 3 ամպուլ, լուծույթ մ/մ ներարկման, (արտադրող՝ «Բիոպոլյուս», Վրաստան «Յունիմեդ գրուպ քորփ.»-ի համար) դեղի 060720, 050520 սերիաների, «ՈՒնիֆլեքս-Դուալ» ներարկման լուծույթ (սերիա՝ 050520, պիտանիության ժամկետ՝ 01.02.2023թ., սերիա՝ 060720, պիտանիության ժամկետ՝ 01.08.2023թ.) սերիաների հետ կանչի…
Սեմինար-իրազեկում ԱԱՏՄ-ի կողմից
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Սուրեն Ամիրյանը և բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինե Աբրահամյանը, Տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի նախաձեռնությամբ՝ Վանաձորի ԲԿ-ում սեմինար-իրազեկում են իրականացրել բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության ոլորտի վերաբերյալ։ Սեմինարին մասնակցել են Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում գտնվող բժշկական կազմակերպությունների տնօրենները։
Համաժամանակյա ուժեղացված ստուգայց ամբողջ հանրապետությունում. ԱԱՏՄ
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի և մարզային տարածքային ստորաբաժանումներն այսօր վաղ առավոտից իրականացրել են ուժեղացված լայնածավալ ստուգայց ողջ հանրապետությունում։ Տեսչական մարմնի մասնագիտական խմբերի ուշադրության կենտրոնում Covid-անվտանգության կանոնների պահպանումն է՝ սկսած հանրային տրանսպորտի դիսպետչերական կետերից մինչև ուղևորատար տրանսպորտային միջոցներ, դպրոցներ, մանկապարտեզներ, առևտրի մանրամեծածախ կենտրոններ, փակ արտադրական տարածքներ, դեղատներ և բուժհաստատություններ։ Համաժամանակյա ուժեղացված ստուգայցի ընթացքում…
Տեսչական մարմինները հորդորում են պահպանել սահմանված հակահամաճարակային կանոնները
ՀՀ կառավարությանը ենթակա տեսչական մարմինները կորոնավիրուսային հիվանդության հետագա տարածումից խուսափելու նպատակով տնտեսվարողներին հորդորում է խստագույնս պահպանել սահմանված հակահամաճարակային կանոնները, տեղեկացրին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: «Զգուշացնում ենք՝ վերահսկողությունը խստացվում է. հայտնաբերված խախտումների դեպքում կիրառվելու են օրենքով սահմանված վարչական պատասխանատվության միջոցներ»,- նշված է հայտարարության մեջ:
Վարչական վարույթներ՝ Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք դպրոցներում
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արևելյան տարածքային կենտրոնի աշխատակիցները վարչական վարույթ են հարուցել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք դպրոցներում՝ օդի ջերմային ռեժիմին ներկայացվող պահանջների խախտման, ինչպես նաև հաստատություններում չթույլատրվող վառարանային ջեռուցում իրականացնելու հիմքերով։ Վարչական վարույթի արդյունքում պարզվել է՝ որոշ դպրոցներում դեռևս իրականացվում է վառարանային ջեռուցում, շենքերում չի ապահովվում օդի սահմանված ջերմաստիճան, դասընթացը կազմակերպվում…
Ուժեղացված ստուգայցեր՝ համայնքապետարաններում, «Հայփոստի» բաժանմունքներում և դեղատներում․ ԱԱՏՄ
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Facebook-ի էջում գրված է․ «ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) մարզային կառույցները շարունակում են կորոնավիրուսով (Covid 19) պայմանավորված սանիտարահիգիենիկ նորմերի պահպանմանն ուղղված ստուգայցերը: ԱԱՏՄ արևելյան տարածքային կենտրոնի մասնագետներն ուժեղացված ստուգայցով դիտարկել են Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի համայնքապետարանները, «Հայփոստի» բաժանմունքները, դեղատներն ու մանրամեծածախ առևտրի կետերը։ Հիմնական խախտումը դիտարկված գրեթե…
Ջեռուցման նորմերի խախտման դեպքում կարելի է զանգահարել ԱԱՏՄ-ին (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Facebook-ի էջում գրված է․ «Հունվարի 11-ից ուսումնական գործընթացի մեկնարկին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հիշեցնում է՝ հարկ է պահպանել ջեռուցման նորմերն ուսումնական հաստատություններում։ Ջեռուցման նորմերի խախտումների դեպքում կարելի է զանգահարել ՀՀ ԱԱՏՄ թեժ գծին՝ 8107 հեռախոսահամարով։ Հանրակրթական հաստատություններում ջեռուցման նորմերին ներկայացվող պահանջները սահմանվում են ՀՀ առողջապահության նախարարի 12-N…
Covid-անվտանգության ստուգայցեր Զվարթնոց օդանավակայանի մեկնման և ժամանման սրահներում․ ԱԱՏՄ
ՀՀ առողջապահական և տեսչական մարմինը Covid-անվտանգության ստուգայցեր է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում` մեկնման եւ ժամանման սրահներում։ ՀՀ ԱԱՏՄ Երեւանի տարածքային կենտրոնի մասնագետները որոշ թերություններ են նկատել։ «Ամենամտահոգիչ խնդիրը քաղաքացիների կուտակումներն են. երբեմն ժամանող ու նրանց դիմավորող քաղաքացիները խախտում են սոցիալական հեռավորության պահպանման պահանջը»,- նշվում է տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջում տարածած հաղորդագրությունում։
Պահպանել ջեռուցման նորմերը․ ԱԱՏՄ-ն գրությամբ դիմել է պատկան մարմիններին
ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը գրությամբ դիմել է Երեւանի քաղաքապետին եւ ՀՀ բոլոր մարզերի ղեկավարներին՝ խնդրելով վերջիններիս հանձնարարականը համապատասխան ստորաբաժանումներին՝ դպրոցներում ջեռուցման նորմերի պահպանման անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ։ Նպատակը վարակիչ և ոչ վարակիչ զանգվածային հիվանդությունների կանխարգելման, ինչպես նաև սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման նպատակով մայրաքաղաքում եւ մարզերում հանրակրթական հաստատություններում սովորողների շրջանում…
Ի՞նչ է արձանագրել ԱԱՏՄ ստուգայցը «Թեղուտ» հանքավայրում
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Facebook-ի էջում գրված է․ «Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) շարունակում է դիտարկել առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված Covid-անվտանգության կանոնների պահպանումը հանրապետության ողջ տարածքում։ ԱԱՏՄ հյուսիսային տարածքային կենտրոնի մասնագիտական խումբը լայնածավալ ստուգայց է իրականացրել «Թեղուտ» ՓԲԸ-ի հանքավայրում և դրա վարչական ու գրասենյակային տարածքներում։ Ստուգայցի արդյունքներով տնտեսավարողի մոտ արձանագրվել է…
Մի՛ թուլացրեք թիկունքը սանիտարահամաճարակային կանոնների չպահպանմամբ․ ԱԱՏՄ հորդորը
Դիմակով դեպի հաղթանակ․ ԱԱՏՄ-ն հորդորում է տնտեսավարողներին՝ մի՛ թուլացրեք թիկունքը սանիտարահամաճարակային կանոնների չպահպանմամբ։ ՀՀ առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված անվտանգության նորմերը ենթակա են պարտադիր կատարման տնտեսավարող սուբյեկտների կողմից, այլապես նրանց հանդեպ կկիրառվեն օրենքով սահմանված վարչական պատասխանատվության միջոցներ։ ԱԱՏՄ-ն շարունակում է անակնկալ ստուգայցերն ամենուր և ամեն օր։















