ԱԱՏՄ
Ուժեղացված ստուգայցերով դիտարկվում է անվտանգության կանոնների պահպանումը երկրում․ ԱԱՏՄ
ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը Երևանում և մարզերում շարունակում է վերահսկողական աշխատանքները՝ ուղղված համավարակի տարածումը կանխելուն։ Ստուգայցերն իրականացվում են անակնկալ, հիմք ընդունելով նաև հակահամաճարակային կանոնների հնարավոր խախտումների վերաբերյալ քաղաքացիների ահազանգերը։ Օրական մի քանի տասնյակ ստուգայցերի արդյունքները փաստում են՝ անվտանգության կանոնների առավել հաճախակի խախտումները գեղեցկության սրահներում են, առևտրի և սպասարկման ոլորտներում։ Հիմնականում չեն պահպանվում ախտահանման…
Հայաստանը և Ռուսաստանը կսկսեն փորձնական նախագիծ՝ փոխանակելով ժամանող ուղևորների կորոնավիրուսի թեստերի արդյունքները
Հայաստանը և Ռուսաստանը կսկսեն փորձնական նախագիծ՝ փոխանակելով ժամանող ուղևորների կորոնավիրուսի թեստերի արդյունքները։ Հայաստանում և Ռուսաստանում հավատարմագրված լաբորատորիաների կողմից թեստավորման բացասական պատասխանի դեպքում անձի մուտքը մյուս երկիր կթույլատրվի։ Լաբորատորիաների թեստավորման պատասխանները կփոխանցվեն երկու երկրների սահմանային անցակետերին թվային պլատֆորմի միջոցով, որի ստեղծման աշխատանքները մոտենում են ավարտին։ Աշխատանքային մակարդակում այս պայմանավորվածության ձեռքբերման մասին Sputnik Արմենիային հայտնել է Հայաստանի…
Կաթնառատի ջրատարների կարգավորիչ ջրավազանների կրկնակի զննություն է կատարվել․ ԱԱՏՄ
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատողները նախորդիվ հարուցված վարչական վարույթի շրջանակում կատարել են երկրորդ աշխատանքային այցը Տաշիր համայնքի Կաթնառատ բնակավայր՝ ջրատարների՝ բարձրադիր վայրում գտնվող օրվա կարգավորիչ ջրավազանները զննելու նպատակով։ Ուսումնասիրվել է, համաձայն Տաշիր խոշորացված համայնքի ղեկավարին ԱԱՏՄ ղեկավարի հանձնարարագրի, Կաթնառատ գյուղի ջրամատակարարումը դադարեցնելու և բնակչությանն անվտանգ ջուր ապահովելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների ընթացքը։ ԱԱՏՄ աշխատակիցները…
Կայացել է ԱԱՏՄ-ի երկրորդ տարեկան ժողովը
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Կայացել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի երկրորդ տարեկան ժողովը, որին մասնակցել եմ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանի հետ։ Սանիտարահամաճարակային բոլոր կանոնների պահպանմամբ ակցկացված բացօթյա հանդիպման ընթացքում ամփոփվել են տեսչականի ղեկավար Հակոբ Ավագյանի պաշտոնավարման մեկ տարում արձանագրված հիմնական ձեռքբերումներն…
Վարչապետին ներկայացվել են տեսչական մարմինների գործունեության հաշվետվությունները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվում են պետական կառավարման մարմինների 2019-2020թթ. գործունեության հաշվետվությունների լսումները: Այդ մասին տեղեկացնում են կառավարությունից: Նշվում է, որ առաջին անգամ քննարկվել է կառավարությանը ենթակա տեսչական մարմինների գործունեության կատարողականը: Վարչապետին այսօր զեկուցվել է Առողջապահության և աշխատանքի, Կրթության, Շուկայի վերահսկողության տեսչական մարմինների կողմից 2019թ. և 2020թ. առաջին 8 ամսվա ընթացքում իրականացված աշխատանքների մասին: Տեսչական…
Ժամը 10-12-ին միայն տարեցներին սպասարկելու կանոնը կրկին ուժի մեջ է․ ԱԱՏՄ
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «Առևտրի իրականացման վայրերում, մեծածախ և մանրածախ առեւտրի օբյեկտների գործունեության ոլորտում ամեն օր՝ ժամը 10-12-ին, միայն տարեցներին սպասարկելու կանոնը կրկին ուժի մեջ է․ ԱԱՏՄ-ն իրազեկում է Կարանտինի շրջանում կորոնավիրուսի տարածումը կանխելուն ուղղված սանիտարական կանոնները սահմանված են ՀՀ առողջապահության նախարարի 2020 թ․ օգոստոսի 4-ի 17-Ն հրամանով․…
Երևանում բոլոր տնտեսվարողներն այսօր պահպանել են անվտանգության նորմերը. ՍԱՏՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ ՍԱՏՄ տեսուչների ստուգայցերի թիրախում այսօր բացառապես մայրաքաղաք Երևանն էր. լայնածավալ վերահսկողությունը իրացման ցանցում ու հանրային սննդի օբյեկտներում արձանագրել է անթերի իրավիճակ. բոլոր տնտեսավարողները խստորեն պահպանում են Կորոնավիրուսով (Covid 19) պայմանավորված և ՀՀ պարետի որոշումներով սահմանված սանիտարահիգիենիկ անվտանգության նորմերը։ Հանրապետությունում իրականացվող ՍԱՏՄ ստուգայցերի ամփոփ պատկերը փաստում է տնտեսավարողների զգոնության…
ԱԱՏՄ-ն հորդորում է խուսափել պահածոյացումից և տնային պահածոներ ձեռք բերելուց
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ պահածոյացման ակտիվ շրջանում, հիմք ընդունելով նախորդ տարիներին բոտուլիզմով թունավորման մտահոգիչ վիճակագրությունը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, որպես բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում վերահսկողության պատասխանատու, հորդորում է` – Խուսափել տնային պայմաններում պահածոյի պատրաստումից և այդ եղանակով պատրաստված պահածոների օգտագործումից՝ առանց դրանք ջերմային մշակման ենթարկելու, – Տնային պայմաններում պատրաստված պահածոներն…
Երևան մոլ և Դալմա մոլ առևտրի կենտրոններում Էական խախտումներ չեն արձանագրվել
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է, որ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մշտադիտարկում է իրականացրել Երևան քաղաքի մի շարք խոշոր առևտրի կենտրոններում: Տեսչական մարմնի աշխատակիցները շրջել են «Երևան մոլ», «Դալմա մոլ» առևտրի կենտրոններում և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործող ոսկու տոնավաճառի տաղավարներով, հորդորել են տնտեսավարողներին պահպանել պարետատան սահմանած հակահամաճարակային անվտանգության նորմերը, հավուր պատշաճի լրացնել ջերմաչափման գրանցամատյանը:…
3 տասնյակից ավելի տնտեսավարող՝ ԱԱՏՄ այսօրվա կասեցումների ցանկում
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է՝ ավելի քան 3 տասնյակ տնտեսավարող ԱԱՏՄ այսօրվա կասեցումների ցանկում են։ Հիմքում տեսչական մարմնի ուժեղացված ստուգայցով արձանագրված անվտանգության կանոնների խախտումներն են։ Նշվում է, որ կտրուկ նվազած կասեցումների համատեքստում սա վերջին շրջանի կասեցումների ամենամեծ թվաքանակն է։ Ժամանակավորապես կասեցվել է մի շարք տնտեսավարողների գործունեությունը նաև մարզերում: Դրանց թվում են մանրամեծածախ առևտրի կետեր,…
ԱԱՏՄ-ն մայրաքաղաքում կասեցրել է 5 տնտեսավարողի գործունեություն
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է, որ ԱԱՏՄ-ն մայրաքաղաքում կասեցրել է 5 տնտեսավարողի գործունեություն, այդ թվում՝ «Յունիվերսալ Փրոջեքտ» ՍՊԸ-ն՝ «Եվրոբազա» առևտրի կենտրոնը, հագուստի, կենցաղային տեխնիկայի, ավտոպահեստամասերի, կահույքի խանութներ։ Եւս երկու տնտեսավարողի աշխատանքն արգելվել է Արմավիր և Մասիս քաղաքներում։ https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/posts/780113636157899
Վերահսկողություն է իրականացվել հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ՃՈ ծառայողների հետ շրջիկ խմբերով, ինչպես նաև կանգառի կետերում շարունակել են վերահսկողություն իրականացնել Երևանի Կենտրոն վարչական շրջան մուտք գործող և դուրս եկող հանրային տրանսպոտի գործունեության նկատմամբ: Վերահսկողության արդյունքում տեսչական մարմնի մասնագետների կողմից տաքսի ավտոմեքենաներով փոխադրման համակարգում, կանոնավոր ուղևորափոխադրման համակարգում խախտումներ չեն հայտնաբերվել: https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/posts/777735003062429
ԱԱՏՄ-ն Գյումրիի թանգարաններում խախտումներ չի արձանագրել
ԱԱՏՄ-ն շարունակում է ստուգայցերը Գյումրիի թանգարաններում, որտեղ խախտումներ չի արձանագրել։ Տնտեսավարողների մոտ անվտանգության կանոնները պահպանելու և կորոնավիրուսային համավարակի տարածումը կանխարգելելու նպատակով արդեն երկրորդ օրն է` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ուժեղացված ստուգայցերը շարունակվում են Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Դիտարկվում են հյուրանոցները, թանգարանները, բանկերի մասնաճյուղերը, դեղատները, գեղեցկության սրահներն ու մանրամեծածախ առևտրի կետերը։ Բարվոք պատկեր է…
Սեպտեմբերի 2-ի դրությամբ իրականացվել է 76892 ստուգում
ՀՀ Կառավարությունը հայտնում է, որ պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ սեպտեմբերի 2-ի դրությամբ կայացվել է 5219 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում: Սեպտեմբերի 2-ի դրությամբ իրականացվել է 76892 ստուգում, որից միայն 638-ը՝ նշված օրը: Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական…
Գյումրիի «Ռ. Զաքարյան» և «Սվետտեքս» ձեռնարկություններում էական խախտումներ չեն հայտնաբերվել
ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը պարետի կողմից սահմանված նորմերի պահպանման նպատակով այսօր խստացված մշտադիտարկում է իրականացրել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում: Ստուգումներ են իրականացվել մի շարք բանկերի մասնաճյուղերում, գեղեցկության սրահներում, դեղատներում, Շիրակի մարզային գրադարանում և 2 խոշոր ձեռնարկություններում՝ «Ռ. Զաքարյան» և «Սվետտեքս» արտադրամասերում, որտեղ էական խախտումներ չեն հայտնաբերվել: Զուգահեռ մշտադիտարկումներ իրականացվել են նաև հանրապետության այլ…











