ԱԱ-2022
Ֆուտբոլային լեգենդներ Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի միջև մրցակցությունը նոր թափ է ստացել, երբ Լիգա 1-ը արձագանքել է Ռոնալդուի հայտարարություններին Սաուդյան պրոֆեսիոնալ լիգայի բարդության մասին։ «Ալ-Նասրի» հարձակվողը, ներկայումս հանդես գալով Սաուդյան Արաբիայում, նշել էր, որ այնտեղ խաղալը ավելի բարդ է, քան Ֆրանսիայի Լիգա 1-ում, հատկապես շոգ կլիմայական պայմաններում։ «Պարզապես փորձեք արագություն հավաքել 38-40 աստիճան շոգին։…
Հայտնի է դարձել, որ սենյակը, որտեղ ԱԱ-2022-ի ընթացքում ապրել է Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին, թանգարանի կվերածվի։ Համարը, որն ունի երկու մեկտեղանի մահճակալ, գրասեղան, բազկաթոռներ ու բազմոց, թանգարան կդառնա։ Ինչպես հաղորդում է RMC Sport-ը՝ մտահղացման հեղինակները կփորձեն առավելագույնս պահպանել ինտերյերը, որը եղել է ԱԱ-ի ժամանակ։ Համարի դռանը կկախվի Արգենտինայի զինանշանն ու «Լ․ Մեսսի» գրությունը։ Հիշեցնենք՝…
Բրազիլացի նախկին հարձակվող Ռոնալդուն մեկնաբանել է Արգենտինայի հավաքականի հաղթանակը ԱԱ-2022-ում. «Մեսսին մի քանի անգամ փրկեց իր երկիրը ԱԱ-2022-ում: Երբեմն նրան անհնար էր կանգնեցնել: Նա արժանի էր տիտղոսին»,- ասել է Ռոնալդոն: Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի եզրափակիչում Արգենտինան հետխաղյա 11 մետրանոցներով հաղթեց Ֆրանսիայի թիմին:
Ֆրանսիական L’Equipe պարբերականը հրապարակել է ԱԱ-2022-ի վատագույն ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը։ Դարպասապահ․ Ուեյն Հենեսի (Ուելս) Պաշտպաններ․ Մեթեի Կեշ (Լեհաստան), Հոսեյն Կանաանիզադեղան (Իրան), Բուալեմ Խուխի (Կատար) Կիսապաշտպաններ․ Յաննիկ Կառասկո (Բելգիա), Ռոբերտ Սկով (Դանիա), Քրիստյան Բելիկ (Լեհաստան), Պյոտր Զելինսկի (Լեհաստան), Գարեթ Բեյլ (Ուելս), Կրեպեն Դիատա (Սենեգալ) Հարձակվող․ Անտոնի Կոնտրերաս (Կոստա-Ռիկա)։
Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն Կատարում կայացած ԱԱ-ի եզրափակչից հետո խոսեկ է Արգենտինայից կրած պարտության մասին: «Մենք կվերադառնանք», – գրել է ֆրանսիացի հարձակվողն իր Twitter-ում: Մբապեն 2022 թվականի Աշխարհի առաջնության լավագույն ռմբարկուն էր՝ յոթ խաղում խփած ութ գոլով: Կատար–2022–ը աշխարհի երկրորդ առաջնությունն էր 23-ամյա Մբապեի կարիերայում։ Ռուսաստանում 2018 թվականի աշխարհի առաջնությունում ֆուտբոլիստը Ֆրանսիայի հավաքականի հետ…
FIFA-ի 2022թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ Արգենտինա-Ֆրանսիա խաղի արդյունքում 4-3 հաշվով հաղթեց Արգենտինան։ Նշենք, որ հանդիպման 22-րդ րոպեին Ուսման Դեմբելեն կանոնները խախտել է Անխել Դի Մարիայի նկատմամբ, մրցավարը նշանակել է 11-մետրանոց հարված։ Գնդակին մոտեցել է արգենտինացիների առաջատար Լիոնել Մեսսին ու այն շատ հանգիստ ուղարկել Լյորիսի դարպասը։ Ապա 36-րդ րոպեին Դի Մարիան խփել է իր թիմի…
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կանխատեսում է արել ԱԱ-2022-ի Արգենտինայի և Ֆրանսիայի հավաքականների եզրափակիչ խաղի ելքի վերաբերյալ։ «Եթե դու ֆուտբոլային ռոմանտիկ ես, ապա ուզում ես, որ Մեսսին հաղթի 2022 թվականի աշխարհի առաջնությունը, քանի որ նա վերջին տասնամյակի ամենակարկառուն դեմքերից է։ 35 տարեկանում նա դեռ ցուցադրում է իր որակները։ Երկու թիմերն էլ արժանի են եզրափակչում…
Գարի Նևիլը խոսել է ԱԱ-2022-ի լավագույն մարզչի և լավագույն երիտասարդ խաղացողի մասին. «Ես կընտրեմ Խուլիան Ալվարեսին, ով հիանալի է խաղում Արգենտինայի հավաքականում: Նա հիանալի գործեց կիսաեզրափակչում Խորվաթիայի հավաքականի դեմ խաղում: Ալվարեսը Մեսսիի համար կարևոր գործոն է։Երբ մրցաշարի սկզբում Լիոնելը խաղում էր Լաուտարո Մարտինեսի կողքին, ամեն ինչ այնպես չէր ստացվում: Իսկ Խուլիանը վառ կայծ է, նա…
Մարոկկոյի գլխավոր մարզիչ Վալիդ Ռեգրագին կիսվել է ԱԱ-2022-ի երրորդ տեղի համար Խորվաթիայի հետ խաղի սպասելիքներով։ «Սուտ խոսելը հիմարություն կլինի. ես անհանգստացած եմ այս խաղով: Կարծում եմ, որ մեր և մրցակիցների համար դժվար կլինի խաղալ, քանի որ երկու թիմերն էլ կհանդիպեն պարտված կիսաեզրափակիչներից հետո։ Ես ինձ հիմար եմ զգում, քանի որ խաղում ենք բրոնզե մեդալի համար»,-…
Օրեր անց տեղի կունենա ԱԱ-2022-ի եզրափակիչ Արգենտինա-Ֆրանսիա հանդիպումը։ Ինչպես հաղորդում է Լեհաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը՝ աշխարհի առաջնության վճռական խաղը կսպասարկի լեհ մրցավար Շիմոն Մարցինյակը։ Նրան կօգնեն Պավել Սոկոլնիսկին և Տոմաշ Լիստկևիչը։ Ավելի վաղ Մարցինյակն արդեն սպասարկել է այս թիմերի խաղերը՝ խմբային փուլի երկրորդ տուրի Ֆրանսիա-Դանիա (2-1) և 1/8 եզրափակչի Արգենտինա-Ավստրալիա (2-1) հանդիպումները։
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման կարող է ներկա գտնվել 2022 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղին։ Դեկտեմբերի 18-ին Ֆրանսիան կմրցի Արգենտինայի հետ։ Ինչպես գրում է As-ը, մադրիդյան ակումբը թույլ է տվել հարձակվողին ցանկության դեպքում մեկնել Կատար։ Որոշումը կախված է հենց Բենզեմայից, «Ռեալը» նրան չի խանգարի։ Եթե Ֆրանսիան հաղթի, ապա Կարիմը թիմի մնացած անդամների հետ միասին մեդալ…
Մարոկկոյի հավաքականը Կատարում ընթացող 2022 թվականի Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ խաղում 0։2 հաշվով պարտվել է Ֆրանսիայի ընտրանուն։ Այսպիսով, Մարոկկոյի հավաքականը կխաղա Խորվաթիայի հետ երրորդ տեղի համար խաղում։ Հանդիպումը տեղի կունենա Դոհայում, Խալիֆա միջազգային մարզադաշտում, շաբաթ օրը՝ դեկտեմբերի 17-ին: Մեկնարկային սուլիչը կհնչի Երևանի ժամանակով 19:00-ին: Կատարի մրցաշարի եզրափակիչում կհանդիպեն Արգենտինայի և Ֆրանսիայի հավաքականները։ Այս տարվա եզրափակչի հանդիպումը…
Հարձակվող Լիոնել Մեսսին գերազանցել է աշխարհի առաջնության ռեկորդը: Արգենտինացին դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ Խորվաթիայի հետ ԱԱ-2022-ի կիսաեզրափակիչ խաղում (3:0): Այժմ նա հինգ առաջնություններում խփել է 11 գոլ և կատարել 9 արդյունավետ փոխանցում։ 35 տարեկանում Մեսսին հաղթեց Միրոսլավ Կլոզեին (Գերմանիա, 16+3), Ռոնալդուին (Բրազիլիա, 15+4), Գերդ Մյուլերին (Գերմանիա, 14+5) և Պելեին (Բրազիլիա, 12+7):
ԱԱ 2022-ի կիսաեզրափակիչում Արգենտինայի հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Խորվաթիային և դուրս եկավ եզրափակիչ։ «Լուսաիլ» ստադիոնում կայացած խաղի հաշիվը 34-րդ րոպեին բացեց Լեո Մեսսին՝ հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը, որը վաստակել էր Խուլիան Ալվարեսը։ 5 րոպե անց արդեն Ալվարեսը դարձավ գոլի հեղինակ։ 69-րդ րոպեին Ալվարեսը դուբլ գրանցեց իր հաշվին՝ եզրափակելով Լեո Մեսսիի փոխանցումը։ ԱԱ 2022-ի եզրափակիչում…
Ֆրանսիան դարձավ աշխարհի առաջին գործող չեմպիոնը 24 տարվա ընթացքում, ով դուրս եկավ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ։ 2022 թվականի աշխարհի առաջնությունում ֆրանսիացիները 1/4 եզրափակչում հաղթեցին Անգլիային (2:1): 1998 թվականի աշխարհի առաջնությունից հետո առաջին անգամ գործող չեմպիոնը դուրս եկավ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ։ Բրազիլիան հաղթեց 1994 թվականի աշխարհի առաջնությունում, իսկ 1998 թվականի աշխարհի առաջնությունում կարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ, այնուհետև…