ազատազրկում
Վիետնամում քովիդի տարածման մեջ մեղադրվողին 5 տարվա ազատազրկման են դատապարտել
Վիետնամում կարանտինի կանոնները խախտած ու կորոնավիրուսային վարակի տարածման պատճառ դարձած տղամարդը մեղավոր է ճանաչվել ու դատապարտվել է ազատազրկման։ Այս մասին տեղեկանում ենք VNA պետական լրատվական գործակալությունից։ Նշվում է, որ խոսքը 28-ամյա Լե Վան Տրիի մասին է։ Նա կարանտինը խախտելով հասցրել է վարակել 8 մարդու, որոնցից մեկը մեկ ամիս անց հիվանդությունից մահացել է։ Ըստ աղբյուրի՝ Տրիին…
Դատախազությունը բողոքարկել է Արտյոմ Կանևսկոյի արդարացման դատավճիռը
ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկել է քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյի արդարացման դատավճիռը: Գործով մեղադրող դատախազ Հայկ Խաչատրյանը Վերաքննիչից պահանջում է բեկանել և փոփոխել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, Արտյոմ Հարությունովին մեղավոր ճանաչել առաջադրված մեղադրանքում և դատապարտել ազատազրկման 1 տարի 6 ամիս ժամկետով: Հիշեցնենք՝ Երևւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, արդարացման դատավճիռ էր…
Աֆրոամերիկացու սպանության մեջ մեղադրվող նախկին ոստիկանը դատապարտվեց 22,5 տարվա բանտարկության
Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության մեջ մեղադրվող նախկի ոստիկան Դերեկ Շովինը դատապարտվել է 22,5 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։ Նշվում է, որ մեղադրող կողմը Շովինի համար պահանջել է 30 տարվա ազատազրկում, բայց այն չի բավարարվել։ Դատավորը որոշել է նաև հնարավորություն տալ Շովինին՝ 15 տարի անց վաղաժամ ազատվելու համար դիմում ներկայացնել։
Սերժ Սարգսյանի եղբորորդին դատապարտվեց 5,6 տարվա ազատազրկման
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հունիսի 16-ին տեղի էր ունենում Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու գործով դատական նիստը։ Հրապարակվեց Նարեկ Սարգսյանի դատավճիռը և նա դատապարտվեց 5,6 տարվա ազատազրկման: Դատարանը հաշվակցեց Նարեկ Սարգսյանի անազատության մեջ գտնվելու ժամկետը և նրա նկատմամբ վերջնական պատիժ նշանակեց 3 տարի 6 ամիս 23 օր ժամկետով ազատազրկումը: Նարեկ Սարգսյանը մեղավոր…
Սերժ Սարգսյանի եղբորորդին դատապարտվեց 5,6 տարի ազատազրկման
Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր ճանաչեց ու դատապարտեց 5,6 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտարարեց դատավոր Վահե Միսակյանը։ Քանի որ Սարգսյանն արդեն որոշ ժամանակ է, ինչ կալանքի տակ է, այդ ժամանակահատվածը հաշվակցվեց պատժի կրման ժամկետին։ Այպիսով՝ Սարգսյանին մնացել է կրել պատիժը 3,6 ամիս և 23 օր։ Նշենք, որ Սարգսյանը մեղավոր ճանաչվեց…
Նիկոլաս Սարկոզիին դատարանն ազատազրկեց մեկ տարով
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլաս Սարկոզիին դատարանը մեղավոր է ճանաչել կոռուպցոին գործարքներ իրականացնելու մեջ՝ դատապարտելով մեկ տարի ազատազրկման և երկու տարի պայանական պատժով։ Սա երկրորդ դեպքն է, որ Ֆրանսիայի նախկին նախագահի նկատմամբ դատարանը նման որոշում է կայացնում՝ կոռուպցիոն բացահայտումների հետևանքով։ Սարկոզին չի ընդունում մեղադրանքը և որոշումը՝ ասելով, որ դատական որոշումը կայացվել է քաղաքական դրդապատճառներով։
ԵՄ 21 երկրում վիրավորանքի համար ընդհուպ ազատազրկում է նախատեսված․ Ջուլհակյան
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն այսօր՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխությունների նախագծի քննարկման ընթացքում անդրադարձավ վիրավորանքին ու զրպարտանքին։ Ջուլհակյանն ասաց, որ Հայաստանում մարդու արժանապատվությունը բավարար պաշտպանելու համար համապատասխան մեխանիզմներ չկան։ Պատգամավորը հիշեցրեց, որ 2010 թվականին ԵԽԽՎ-ի հորդորով ապաքրեականացվել են վիրավորանքն ու զրպարտանքը, բայց այժմ այլ մարտահրավերներն այլ են և կարելի է կրկին մտածել…
Նավալնիի դատավճիռն անթույլատրելի է․ Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Twitter-ի իր էջում արձագանքել է ՌԴ-ում ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ազատազրկման պայմանական ժամկետն իրականով փոխարինելու որոշմանը: «Ալեքսեյ Նավալնիի դատավճիռն անթույլատրելի է: Քաղաքական տարաձայնությունները ոչ մի պարագայում հանցագործություն չեն համարվում: Մենք կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել նրան»,- գրել է Մակրոնը: Հիշեցնենք, որ երեկ ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի պայմանական ազատազրկումը…
ԵՄ ԱԳ նախարարները քննարկելու են Նավալնիի հետ կապված իրավիճակը
Ռիա Նովոստի-ի հաղորդմամբ՝ փետրվարի 22-ին Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարները ԵՄ ԱԳՆ խորհրդի հերթական նիստում քննարկելու են Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակի հետագա գործողությունները։ Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը նշել է, որ Եվրամիությունը կվերադառնա այս հարցին Արտաքին գործերի խորհրդի առաջիկա նիստում։ «Կքննարկվի դրա հետևանքները և հետագա հնարավոր գործողությունները»,- ընդգծել է Բորելը։ Հիշեցնենք, որ երեկ Մոսկվայի Սիմոնովսկիի…
Աշխարհում ամենաբարձր մակարդակներով կոչեր են հնչել՝ ազատել Նավալնիին
Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի պայմանական ազատազրկումը վերացվեց ու դատարանը նրան դատապարտեց 3,5 տարվա իրական ազատազրկման։ Սակայն այս կալանավորման հանդեպ անտարբեր չեն աշխարհի մի շարք միջազգային կազմակերպություններ ու երկրներ։ Օրինակ՝ Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Նավալնիին անհապաղ ազատելու կոչ է արել ու հիշեցրել, որ ՄԻԵԴ-ը այդ գործն անհիմն է…
Որքան էլ նա իրեն մեծ քաղաքական գործիչ ձևացնի, պատմության մեջ կմտնի որպես թունավորող․ Նավալնին՝ Պուտինի մասին
«Որքան էլ նա իրեն մեծ քաղաքական գործիչ ձևացնի, պատմության մեջ կմտնի որպես թունավորող»․ Նավալնին՝ Պուտինի մասին: https://www.facebook.com/azatutyun/videos/854252282079197 Տեսանյութը՝ Ազատություն ռադիոկայանի։
Նավալնին դատապարտվեց 3.5 տարվա ազատազրկման
RIA Novosti-ի հաղորդմամբ՝ Մոսկվայի Սիմոնովսկիի դատարանը չեղյալ է հայտարարել Ալեքսեյ Նավալնիի պայմանական պատժաչափը «Իվ Ռոշեի» գործով՝ փոխարինելով այն 3,5 տարվա իրական ժամկետով: Նշենք, որ մինչ այս Նավալնին կարողացել էր երեք անգամ խուսափել պայմանական պատիժը իրականով փոխարինելուց: Պայմանական պատժաչափը փոխարինելու որոշումն առայժմ ուժի մեջ չի մտել. կողմերը որոշումը բողոքարկելու համար ունեն 10 օր ժամանակ:
Հայրապետյանն ու նրա որդին «Հարսնաքարի» տնօրենին ազատությունից զրկել են, բռնություն գործադրել ու գումար շորթել
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Ռուբեն Հայրապետյանի, նրա որդու և վերջինիս ընկերների կողմից՝ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ առերևույթ կատարված ինքնիրավչության, նրան ազատությունից ապօրինի զրկելու, Ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, ինչպես նաև շորթում կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասի…
Ռազմական դրության ժամանակ որոշ գործողությունների համար պատիժը կխստացվի. ԱԺ
Հայաստանի Ազգային ժողովը հոկտեմբերի 27-ին կայացած արտահերթ նստաշրջանի ընթացքում առաջին ընթերցմամբ հաստատեց Քրեական օրենսգրքում փոփոխությունները՝ նախատեսելով ավելի խիստ պատիժներ պատերազմի ժամանակ որոշ գործողությունների համար: Մասնավորապես, ռազմական դրության և պատերազմի ժամանակ ժամկետային զինվորական ծառայությունից, ուսումնական հավաքներից կամ մոբիլիզացիայից խուսափելը կպատժվի 6-12 տարվա ազատազրկմամբ, նախկինում նախատեսված 4-8 տարվա փոխարեն: Նրանց համար, ովքեր կխուսափեն զինվորական հնազանդությունից կամ պատերազմի…
2019 թվականին Էրդողանին վիրավորելու համար 3800 մարդ է ազատազրկվել
2019 թվականին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար Թուրքիայում ավելի քան 3800 մարդ ազատազրկման է դատապարտվել: Հայտնի է, որ թուրքական դատական համակարգը սույն մեղադրանքով 3831 ազատազրկման դատավճիռ է կայացրել, ինչը 87%-ով ավելին է, քան 2018-ին, երբ 2046 մարդ էր դատապարտվել: Նշենք, որ Թուրքիայի քրեական օրենսգիրքը քրեական պատասխանատվություն է ենթադրում նախագահին վիրավորելու համար, իսկ օրինախախտին…














