ազատազրկում
ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստը հետաձգվեց ավելի քան մեկ ամսով
Պարեկապահակային գնդի գրավման գործով դատաքննությունը մոտ է ավարտին: Դատական վիճաբանության փուլում այսօր խոսել է գնդի գրավման ժամանակ զոհված ոստիկան Գագիկ Մկրտչյանի այրին: Պաշտպանական կողմը ժամանակ է խնդրել ճառերին պատրաստվելու համար: Դատավոր Մեսրոպ Մակյանը հրապարակել է հիվանդանոցից ստացված տեղեկանքն այն մասին, որ ամբաստանյալ Պավել Մանուկյանը առողջսկսն խնդիրներ ունի և բուժում է ստանում վերակենդանացման բաժանմունքում: Դատական նիստը…
Ստամբուլի հայկական եկեղեցու խաչը պոկած անձը ազատազրկվել է 1 տարի 4 ամսով
Ermenihaber-ի հաղորդմամբ՝ Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող հայկական Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վրա կատարված հարձակման առթիվ մեկ անձ էր ձերբակալվել։ Ստամբուլի գլխավոր հանրապետական դատախազությունը հայտնել է, որ «աղոթատեղիներին վնաս պատճառելու» մեղադրանքով հետաքննություն էր սկսվել։ Երկու ամիս քննությունից հետո, դատարանը որոշել է Մազլում Դ․ անունով մեղադրյալին դատապարտել 1 տարի 4 ամիս ազատազրկման։ Ավելի վաղ հայտնել էինք, որ մասին ամսին…
Ճանաչեք Մարտի 1-ի քաղբանտարկյալներին ազատազրկման դատապարտողին (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Սույն պատկերը տեղադրում եմ, որպեսզի ճանաչեք Երեմ Եսոյանին, որը Մարտի 1-ի գործով անցնող քաղաքական բանտարկյալներին, ինչպես նաև հորս, դատապարտել էր ազատազրկման։ Նա և իր նման այլ դատավորներ պետք է պատասխան տան, նա և իր նման այլ քննիչներ, ոստիկաններ ու դատախազներ պետք է կանգնեն դատարանի առաջ, նա և իր ղեկավարները, հրահանգիչները պետք է հայտնվեն ճաղերի ետևում,…
Իրանում իշխանությունների դեմ քարոզի մեղադրանքով կին և ամուսին դատապարտվել են 16 տարվա ազատազրկման
Իրանի հեղափոխական դատարանը «իշխանությունների դեմ քարոզչության» և «անպարկեշտ ու գռեհիկ» հրապարակումներ կատարելու համար ամուսնական զույգին տասնվեց ազատազրկման է դատապարտել: Այս մասին հայտնում է alarabiya.net կայքը։ Ահմադ-Մոին Շիրազի անունով տղամարդը, ով շուրջ կես միլիոն հետևորդ ունի Instagram-ում, ապրիլի վերջին հրապարակում է արել, որտեղ հայտնել է, որ նրան և կնոջը՝ Շաբնամ Շահրոխիին, «ռեժիմի դեմ քարոզչության», «անպարկեշտ և գռեհիկ»…
ՌԴ Պետդուման օրինագիծ է ընդունել, որով կպատժվեն կարատինը խախտող անձիք․РИА Новости
ՌԴ Պետդուման երրորդ ընթերցմամբ ընդունել է կարանտինը խախտելու համար քրեական պատասխանատվության օրինագիծ: Փաստաթուղթը նախաձեռնել են պետշինարարության կոմիտեի ղեկավար Պավել Կրաշենիննիկովը և ստորին պալատի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը: Համաձայն նոր օրինագծի՝ սանիտարահամաճարակային կանոնների խախտողներին սպառնում է տուգանք՝ 500 հազարից մինչև մեկ միլիոն ռուբլի, կամ մասնագիտական իրավունքից զրկում մինչև երեք տարի ժամկետով, կամ նույն ժամկետով ազատազրկում: Ռուսաստանում կորոնավիրուսի…
Դավիթ Բեգինյանը աշխատանքից ազատվելու դիմում է գրել
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար, արդարադատության գնդապետ Դավիթ Բեգինյանը մարտի 9-ին աշխատանքից ազատվելու դիմում է գրել։ Այս այս մասին հայտնել են ՀՀ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից:
Քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետը ազատվել է աշխատանքից
Երևանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Հարություն Թունյանն ազատվել է աշխատանքից։ Նա ազատման դիմում է ներկայացրել այլ աշխատանքի անցնելու պատճառաբանությամբ։ Այս լուրի ճշգրտությունը հաստատել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
Ռոնալդինյոն ազատ է արձակվել, սակայն դեռևս հետաքննության փուլում է
Ազատ է արձակվել Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին աստղ Ռոնալդինյոն։ Այս մասին հաղորդում է The Sun-ը: Հինգշաբթի օրը բրազիլացին և նրա եղբայերը՝ Ռոբերտոն, ձերբակալվել էին Պարագվայի ոստիկանության կողմից՝ երկրի սահմանը հատելիս կեղծփաստաթղթեր օգտագործելու համար: Աղբյուրի փոխանցմամբ՝ Ռոնալդինյոն մռայլ տեսք է ունեցել այն բանից հետո, երբ նրան բաց են թողել դատախազությունում ութ ժամ տևած հարցաքննությունից հետո: Նախկին…
Իրանում կորոնավիրուսը կանխելու համար 50 հազարից ավելի դատապարտյալ ազատ կարձակվի
Իրանը պատուհասած կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով երկրի իշխանությունները որոշել են ժամանակավորապես բանտերից ազատ արձակել 54 000 դատապարտյալի: Այս մասին հայտարարել է Իրանի արդարադատության նախարարության խոսնակ Ղոլամհոսեին Էսմայիլին։ Ինչպես հաղորդում է bbc.com-ը, կալանավորները նախքան ազատություն ստանալը գրավ են վճարում, ինչպես նաև կորոնավիրուսի թեստ անցնում, որպեսզի վստահ լինեն, որ վարակակիր չեն: Խոսնակը մանրամասնել է, որ ազատության մեջ…
Ինչ ակնկալիքներ ունի Մեծ Բրիտանիան ԱՄՆ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրից
Մեծ Բրիտանիայի կառավարությունն սպասելիքներ ունի, որ ԱՄՆ-ի հետ ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագրի կնքումը երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կավելացնի 15,3 մլրդ ֆունտ ստեռլինգով (20 մլրդ դոլարով), իսկ ուղղակի օգուտը Միացյալ Թագավորության տնտեսության համար կկազմի 3,4 մլրդ ֆունտ (4,4 մլրդ դոլար): Այս մասին նշված է Լոնդոնի ու Վաշինգտոնի միջև առևտրական բանակցությունների ռազմավարության մեջ։ Բուն բանավեճերը պետք է…
Թուրքիայում ազատ է արձակվել «Սպուտնիկ» գործակալության գլխավոր խմբագիրը
«Սպուտնիկ» գործակալության թուրքական ծառայության գլխավոր խմբագիր Մահիր Բոզթեփեին ազատ են արձակել Ստամբուլում: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս մասին հայտնել է նրա կինը: Ստամբուլում «Սպուտնիկ» գործակալության գրասենյակում կիրակի խուզարկություն է անցկացվել, ձերբակալման հրահանգն արձակել է գլխավոր դատախազությունը: Այսօր ավելի վաղ վերջինիս ձերբակալման մասին հայտնել էր ռուսական RT հեռուստաալիքի և «Ռուսաստանն այսօր» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր…
Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել 17 տարվա ազատազրկման
Սեուլի Գերագույն դատարանը Կորեայի Հանրապետության նախկին նախագահ Լի Մյոն Բակին (2008-2013) մեղավոր է ճանաչել առանձնապես խոշոր չափերի յուրացման և կաշառք ստանալու համար: Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ երկրի նախկին ղեկավարի նկատմամբ խափանման միջոց է սահմանվել՝ 17 տարի ժամկետով ազատազրկման տեսքով: Բացի դրանից՝ 78-ամյա Լի Մյոն Բակին կարգադրվել է տուգանքներ վճարել՝ ընդհանուր 15.7…
Գերմանական թերթի թղթակիցը Թուրքիայում կարող է դատապարտվել մինչև 15 տարվա ազատազրկման
Գերմանական Die Welt թերթի Թուրքիայի թղթակից Դենիզ Յուջելի դեմ ընթացող դատավարության շրջանակներում դատախազը վերջինիս համար 4-ից 15 տարվա ազատազրկում է պահանջել։ Յուջելը մեղադրվում է «ահաբեկչական խմբավորման օգտին քարոզչություն անելու» և «հանրության շրջանում թշնամանք և ատելություն» տարածելու մեջ։ Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։ Ստամբուլի ծանր հանցագործությունների դատարանում կայացած դատական նիստին մասնակցել է Դենիզ Յուջելի փաստաբանը։…
Սուդանի նախկին նախագահը ազատազրկվել է
Խարթումի դատարանը Սուդանի նախկին նախագահ Օմար ալ-Բաշիրին կոռուպցիայի գործով դատապարտել է 2 տարվա ազատազրկման: Այս մասին հաղորդում է Al Arabia-ն: Տունը, որտեղ իշխանության տարիներին բնակվել էր ալ-Բաշիրին, իրավապահները խուզարկել են՝ հայտնաբերելով և առգրավելով 6 միլիոն եվրո, 351 հազար դոլար, ինչպես նաև հինգ միլիարդ սուդանի ֆունտ (մոտ 105 միլիոն դոլար): Հիշեցնենք, որ երկիրը 30 տարի ղեկավարած…
Այսուհետ զինվորին ինքնասպանության դրդողը մինչև 14 տարի կազատազրկվի. Նաիրա Զոհրաբյան
Այսուհետ զինվորին նվաստացնողը և ինքնասպանության դրդողը մինչև 14 տարի կազատազրկվի: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Ցավալի փաստ է, բայց բանակում ինքնասպանության դեպքերի նվազում չկա։ Ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով զինված ուժերում յուրաքանչյուր տարի ավելի շատ զոհ ենք ունենում, քան թշնամու գնդակից։ Իսկ «դեդավշչինայի» և…















