ազատ ոճ
Եվրոպայի առաջնություն․ ազատոճային Արման Անդրեասյանը հաղթեց թուրք մարզիկին
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցում են նաև հայ ըմբիշները։ Մրցումային առաջին օրը հայ մարզիկներից Արման Անդրեասյանը 1/8-ում մեկնարկեց Թուրքիան ներկայացնող Սելահաթին Կիլիչսալայանի հետ մենամարտով։ Վերջինս 2018 թվականի Եվրոպայի չեմպիոնն է։ Առաջին մրցափուլից հետո Անդրեասյանը պարտվում էր 1-0 հաշվով, սակայն կարողացավ 2-րդ մրցափուլում հետ բերել կորցրածն ու կամային հաղթանակ…
Հայաստանն ըմբշամարտի Աշխարհի առաջնությանը կներկայանա 4 ազատոճայինով
Ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնությանը Հայաստանի հավաքականը կներկայանա 4 մարզիկով։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի Facebook-ի պաշտոնական էջից։ Այսպիսով, 61 կիլոգրամ քաշային կարգում Հայաստանը կներկայացնի Արսեն Հարությունյանը, 65 կիլոգրամում՝ Վազգեն Թևանյանը, 70 կիլոգրամում՝ Արման Անդրեասյանը, իսկ 79 կիլոգրամում՝ Արման Ավագյանը։ Առաջնությունը կկայանա Օսլոյում՝ հոկտեմբերի 2-ից 10-ը։
Օլիմպիական խաղեր․ հայտնի է Թևանյանի առաջին մրցակցի անունը
Տոկիոյում շարունակվում են 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը, որին մասնակցում են նաև հայ մարզիկները։ 65 կիլոգրամ քաշում մրցագորգ է դուրս գալու նաև Հայաստանը ներկայացնող ազատոճային ըմբշամարտիկ Վազգեն Թևանյանը։ Հայտնի է Թևանյանի առաջին մրցակիցը։ Նա 1/8-ում հաջորդ փուլի ուղեգիրը վիճարկելու է 2019 թվականի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Հաջիմուրադ Ռաշիդովի հետ։ Չնայած առաջին բարդ գոտեմարտին, Թևանյանից կան մեդալային…
Օլիմպիական խաղեր․ Արսեն Հարությունյանը անհաջող մեկնարկեց
Տոկիոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերում այսօր մրցագորգ դուրս եկավ Հայաստանը ներկայացնող ազատոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը, ով հանդես է գալիս 57 կիլոգրամ քաշային կարգում։ Հարությունյանը պայքարը սկսեց 1/8-րդ եզրափակչից՝ մրցելով Մոնղոլիայի ներկայացուցիչ Բեհբայար Էրդենեբատի հետ։ Ցավոք, հայ ըմբիշը 1-6 հաշվով պարտություն կրեց ու չանցավ հաջորդ փուլ։ Նշենք, որ եթե Էրդենեբատը դուրս գա եզրափակիչ, ապա Հարությունյանը կկարողանա…
Ազատ ոճի ըմբշամարտի ՀՀ հավաքականի անդամներից մեկի մոտ կորոնավիրուս է հաստատվել
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը հայտնել է, որ հավաքականի անդամների թեստավորումների արդյունքներից մեկը դրական է եղել: Մարզիկը, ում մոտ հաստատվել է կորոնավրուս, կրնակի թեստ է հանձնելու։ Մյուսները կմասնակցեն հավաքի, որը մեկնարկել է այսօր՝ Ծաղկաձորում: Գլխավոր մարզիչը նշել է, որ եթե երկրորդ թեստի պատասխանը բացասական լինի, նա նույնպես կմիանա հավաքին: Հուլիսի 15-ից…
Հետաձգվել են ըմբշամարտի վարկանիշային բոլոր մրցաշարերը
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) հետաձգել է ազատ, հունահռոմեական ոճերի և կանանց ըմբշամարտի բոլոր վարկանիշային մրցաշարերը։ ՀԱՕԿ-ի տեղեկացմամբ՝ դրանք տեղափոխվել են հաջորդ տարի։ Նշվում է նաև, որ կանանց տարիքային տարբեր խմբերի միջազգային մրցումների նոր օրացույցի հրապարակումը կախված է COVID-19 -ի համավարակի վիճակից։
Հետաձգվել են հունահռոմեական ոճի ըմբշամարտի վարկանիշային մրցաշարեր
Շատ մարզաձևերի ներկայացուցիչների նման, ազատ և հունահռոմեական ոճերի մարզիկներին նույնպես հուսախաբ է անում կորոնավիրուս համաճարակը: Դրա պատճառով ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան հետաձգել է Հունգարիայում և Բուլղարայում կայանալիք վարկանիշային մրցաշարերը: Հնարավոր է նշած վարկանիշայինները կայանան մայիս և հունիս ամիսներին: Մինչ այս որոշումը մայրաքաղաքի Օլիմպավանում նախապատրաստվում էին Հայաստանի ըմբշամարտի հավաքականները: Որոշված էին նաև թիմերի կազմերը: Ազատ ըմբշամարտ. Արսեն…
Այսօր մրցագորգ դուրս կգան ազատ ոճային 10 հայ ըմբիշներ
Հռոմում անցկացված հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ավարտից հետո մրցագորգերը մնացին տեղում: Նույն մարզադահլիճում, դարձյալ Հին աշխարհամասի առաջնության ծրագրով, իրենց հարաբերությունները կորոշեն ազատ ոճայինները: Հայաստանից ասպարեզ կելնեն Միհրան Ջաբուրյանը / 57 կգ /, Արսեն Հարությունյանը / 61 կգ) /, Վոլոդյա Ֆրանգուլյանը / 65 կգ /, Գևորգ Մխեյանը / 70 կգ /, Հրայր Ալիխանյանը / 74 կգ…
Հայ ըմբիշները «Թախթիի գավաթ»-ում 6 մեդալ են նվաճել
Իրանում անցկացված «Թախթիի գավաթ» ազատ ըմբշամարտի միջազգային ավանդական մրցաշարում Հայաստանի հավաքականն ունեցավ վեց մրցանակակիր: Երկրորդ տեղը գրավեցին Արսեն Հարությունյանը / 57 կգ / և Գևորգ Մխեյանը / 70 կգ/: Պատվանդանի երրորդ աստիճանին կանգնեցին Արման Անդրեասյանը / 57 կգ /, Խաչատուր Պապիկյանը / 74 կգ / , Մհեր Մարկոսյանը / 86 կգ / և Միհրան Ջաբուրյանը…
Հայ ըմբիշները՝ Թախթիի գավաթի խաղարկության մրցանակակիրներ
Իրանի Քերմանշահ քաղաքում, «Թախթիի գավաթ» – ի` ազատ ըմբշամարտի միջազգային 40-րդ խաղարկությունում, Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Արսեն Հարությունյանը / 57կգ / դարձավ երկրորդ մրցանակակիր: Նույն քաշային կարգում պատվանդանի երրորդ աստիճանին կանգնեց Միհրան Ջաբուրյանը: Գևորգ Մխեյանը / 70 կգ / հաղթել է նախնական փուլերի հանդիպումներում, մտել է եզրափակիչ և կպայքարի ուժեղագույնի կոչման համար: Բրոնզե մեդալի համար կմրցեն…
Ըմբիշները տարեվերջյան հավաքն են անցկացնում Ծաղկաձորում
Հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականները տարեվերջյան հավաքն են անցկացնում Ծաղկաձորում գտնվող ուսումնամարզական համալիրում: Ազատ ոճի ըմբիշները հավաքը սկսել են դեկտեմբերի 8-ին և կավարտեն դեկտեմբերի 22-ին: Հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ հավաքին մասնակցում են 32 ըմբիշներ: Հունահռոմեականների հավաքը մեկնարկել է դեկտեմբերի 11-ին և կշարունակվի մինչև դեկտեմբերի 25-ը: Հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Էդուարդ Սահակյանի…
Դեռ երկար եմ մնալու սպորտում․ Վալոդյա Ֆրանգուլյան
«Գազպրոմ Արմենիա» մարզահամալիրում նոյեմբերի 25-26-ը տեղի ունեցած ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնության 65 կգ քաշային կարգի եզրափակչում հանդիպեցին 2015թ. Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոն, 2017թ. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Վալոդյա Ֆրանգուլյանը և 2019թ. Եվրոպայի Մ-23 չեմպիոն Վազգեն Թևանյանը։ Դա առաջնության ամենասպասված գոտեմարտերից էր։ Ֆրանգուլյանը կամային հաղթանակ տարավ 6:2 հաշվով (սկզբում նա պարտվում էր 0։2 հաշվով)…
Ըմբիշները հանդես եկան իրենց հնարավորությունների սահմանում․ Հաբեթնակ Կուրղինյան
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը լրագրողների հետ զրույցում ամփոփել է Հայաստանի առաջնությունը։ «Ըմբիշները նորմալ մարզավիճակում էին, նրանք հանդես եկան իրենց հնարավորությունների սահմանում: Չնայած մասնակիցների թիվը մի փոքր քիչ էր, ինչն իր պատճառներն ունի: Առաջնությանը չէր մասնակցում Արսեն Հարությունյանը, քանի որ նա վերականգնվում վնասվածքներից։ Այս առաջնությունով սկսում ենք ենք հաջորդ տարվա մեկնարկը՝…
Մ23 Աշխարհի առաջնություն․ Արսեն Հարությունյանը կպայքարի բրոնզի համար
Բուդապեշտում ավարտվին է մոտենում ազատ ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունը: 61 կգ քաշում հայազգի ըմբիշ Արսեն Հարությունյանը կպայքարի բրոնզե մեդալի համար։ Նա կգոտեմարտի Հունգարիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների պայքարում հաղթողի հետ։ Իսկ 86 կգ քաշում Հովհաննես Մխիթարյանը հնարավորություն է ստացել սփոփիչ գոտեմարտ անցկացնել, որում հաղթելուց հետո նա հնարավորություն կստանա պայքարելու բրոնզի համար։
Հայ ազատոճայինը միջազգային մրցաշարի մեդալակիր է դարձել
Ազատ ոճի ըմբիշ Վահագն Թևանյանը Continental Cup մրցաշարում բրոնզե մեդալ է նվաճել: Այս մասին տեղեկացնում ենք Wresting – Armenia Facebook-յան էջից։ Թևանյանը սկսել է որակավորման փուլից։ Նախ նա առավելության է հասել ռուսաստանցիներ Զահիր Շահիևի և Ահմեդ Ջալիլովի նկատմամբ։ Այնուհետև 1/4-րդում Թևանյանը հաղթել է հայաստանցի Հրաչյա Մարգարյանին։ Կիսաեզրափակչում հայ ըմբիշը բարդ պայքարում 4-3 հաշվով պարտվել է…















