Աթլետիկա
Աթլետիկայի աշխարհի առաջնություն 2025. Լայլսը, Ջեֆերսոն-Վուդենը, Բոլն ու Բենջամինը փայլում են Տոկիոյում
Աթլետիկայի աշխարհի առաջնության յոթերորդ օրը Տոկիոյում աչքի ընկավ հզոր ելույթներով, հուզիչ հաղթանակներով և դրամատիկ դրվագներով, երբ Նոա Լայլսը, Մելիսա Ջեֆերսոն-Վուդենը, Ֆեմկե Բոլն ու Ռայ Բենջամինը նվաճեցին ոսկե մեդալներ՝ մրցակցային եզրափակիչներում:
Սիդնի Մակլաֆլին-Լևրոնը՝ 400մ աշխարհի չեմպիոն, նոր ռեկորդով
Սիդնի Մակլաֆլին-Լևրոնը Տոկիոյում հաղթեց կանանց 400 մետր վազքում՝ գրանցելով պատմության երկրորդ ամենաարագ ժամանակն ու նոր մրցաշարի ռեկորդ:
Աթլետիկա մարզաձև ընդգրկվել է Եվրոպական երրորդ խաղերի ծրագրում
Եվրոպայի օլիմպիական կոմիտեն (ԵՕԿ) հայտնել է աթլետիկա մարզաձևը Եվրոպական երրորդ խաղերի ծրագրում ընդգրկելու մասին: Այս մասին հայտնել է ՀԱՕԿ-ը: Մրցաշարը կանցկացվի մայրցամաքի թիմային առաջնության ձևաչափով։ Ծրագրում ընդգրկված որոշ մարզաձևերում մասնակիցները ձեռք կբերեն Փարիզ -2024 -ի օլիմպիական ուղեգրեր: Եվրոպական մարզական ամառային երրորդ խաղերը տեղի կունենան Լեհաստանում ՝ 2023թ. հունիսի 9 – 25 –ը:
Աշխատանքների զարգացում՝ Արտաշատի քաղաքային մարզադաշտում աթլետիկական վազքուղում
Սեպտեմբերի 3-ին Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունը հայտնում է, որ նոր զարգացումներ կան Արտաշատի քաղաքային մարզադաշտում աթլետիկական վազքուղու կառուցման աշխատանքներում։ Արտաշատի քաղաքային մարզադաշտում այս տարի կիրականացվեն տարածքի բարեկարգման, բետոնային աշխատանքներ, կլուծվեն ջրահեռացման հետ կապված խնդիրները, իսկ հաջորդ տարվա գարնանը կտեղադրվի Աթլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիայի կողմից հավաստագրված աթլետիկական վազքուղի: Նման որոշում կայացվել է ՀՀ կրթության,…
Նոր վազքուղու կառուցմամբ Արտաշատը կդառնա աթլետիկայի կենտրոն. Գիլոյան
Հուլիսի 2-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հաղորդագրություն է տարածել․ «Արտաշատի քաղաքային մարզադաշտում աթլետիկայի վազքուղու կառուցման աշխատանքները թևակոխում են գործնական փուլ: Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն աշխատանքային այց է կատարել Արտաշատ: Համայնքի ղեկավար Կարեն Բենիամինյանի հետ նախարարի տեղակալն այցելել է Արտաշատի քաղաքային մարզադաշտ, որտեղ օրեր անց մեկնարկելու…
Սուարեսը Չեմպիոնների լիգայում կրկին չի կարողացել գոլի հեղինակ դառնալ
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» հյուրընկալվել էր ռուսական «Լոկոմոտիվին»: Հայտնի է, որ «Աթլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսի համար «Լոկոմոտիվի» հետ հանդիպումը Չեմպիոնների լիգայում 23-րդ արտագնա հանդիպումն էր, որի ժամանակ ֆուտբոլիստը կրկին չի կարողացել գոլի հեղինակ դառնալ: Նշվում է, որ Սուարեսը Չեմպիոնների լիգայում վերջին անգամ արտագնա խաղում գոլի հեղինակ է դարձել 2015 թվականին:
Վավերացվել են աթլետիկայի մի քանի նոր ռեկորդներ
Աթլետիկայի համաշխարհային ֆեդերացիան պաշտոնապես հայտարարել է մի քանի համաշխարհային ռեկորդների վավերացման մասին, հայտնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ արդյունքները գրանցվել են ընթացիկ մրցաշրջանում։ Փակ մարզասրահներում անցկացված մրցումներն առանձնացել են համաշխարհային նոր նվաճումներով: Այսպես, պաշտոնապես ճանաչվել է բարձրացատկորդ Արմանդ Դյուպլանտիսի 6,17 մետր ռեկորդը: Նա ավելի ուշ թարմացրել է նվաճումը (6,18 մետր), որը սպասում է…
Արսենալի կիսապաշտպանով հետաքրքրված են մի շարք ակումբներ
«Արսենալի» ֆրանսիացի կիսապաշտպան Մատեո Գենդուզիի ծառայություններով հետաքրքրված են մի շարք ակումբներ: Ֆուտբոլիստի տրանսֆերով հետաքրքրված են «Բարսելոնան», «Ինտերը», «Աթլետիկոն» և ՊՍԺ-ն: Նշվում է, որ ֆուտբոլիստը խնդիրներ ունի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետայի հետ, քանի որ նա ֆուտբոլիստին դուրս է թողել Պրեմյեր լիգայի 31-րդ տուրի «Սաութհեմփթոնի» դեմ խաղի հայտացուցակից: Այս մասին տեղեկանում ենք GFFN-ից:
Սիլվան և Կավանին կհեռանան ՊՍԺ-ից. տնօրեն
ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն հայտնել է, որ պաշտպան Տիագո Սիլվան ու հարձակվող Էդինսոն Կավանին կհեռանան ակումբից։ «Այո, ճիշտ է, որ Կավանին ու Սիլվան մրցաշրջանի ավարտից հետո կհեռանան ակումբից»։ Լեոնարդոն նշել է, որ իրենց նպատակն է պահել նրանց թիմում նաև օգոստոսին, Չեմպիոնների լիգայի հանդիպումների համար: Հայտնենք, որ Կավանիի ծառայություններով հետաքրքրված են Միլանի «Ինտերն» ու Մադրիդի «Աթլետիկոն»։…
Կարանտինի ընթացքում 88%-ով աճել է ֆիզիկական վարժություններ անողների թիվը
Աթլետիկայի համաշխարհային ֆեդերացիան, կազմակերպության անդամ 214 ֆեդերացիաների հետ, առցանց քննարկել է մարզաձևի զարգացման նոր ռազմավարական ծրագիրը, կորոնավիրուսի համավարկին առնչվող առողջապահական առաջարկությունները, մարզիկների վերապատրաստման և մրցումներին վերադառնալու, ինչպես նաև Տոկիոյի օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերի գործընթացին վերաբերող հարցեր, հայտնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։ «Նոր ճանապարհային քարտեզը թույլ կտա համախմբել շահագրգիռ կողմերին և որոշ նորարարական ու ստեղծագործական գաղափարներով…
Հետաձգվեց Եվրոպայի աթլետիկայի Մ18 աշխարհի առաջնությունը
Հուլիսի 16-ից 19-ը նշանակված Եվրոպայի աթելտիկայի մինչև 18 տարեկանների աշխարհի առաջնությունը հետաձգվեց։ Այն տեղափոխվել է 2021 թվականին, սակայն մրցավայրը չի փոխվել․ այն կկայանա Իտալիայի Ռիետի քաղաքում։ Անցկացման նոր ժամեկտներ դեռևս չեն նշվում։
Էմմիյանը միացել է #TogetherWeCan բարեգործական նախաձեռնությանը
Աթլետիկայի ՀՀ ֆեդերացիայի նախագահ, հեռացատկորդ Ռոբերտ Էմմիյանը միացել է կորոնավիրուսի դեմ պայքարի դժվարությունները հաղթահարելու #TogetherWeCan բարեգործական նախաձեռնությանը: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի աթլետիկայի ֆեդարցիայից։ Նշվում է, որ նա հիմնադրամին է նվիրել իր չեմպիոնական մարզազգեստներից մեկը։
Աթլետներին աջակցելու համար ստեղծվել է ֆոնդ
Կորոնավիրուսի տարածման հետևանքով ամբողջ աշխարհում հետաձգվել կամ չեղարկվել են մարզական բազմաթիվ միջոցառումներ, որոնք նաև ազդել են են մարզիկների ֆինանսական դրության վրա։ Այսպես, Աթլետիկայի համաշխարհային ֆեդերացիան միջազգային ֆոնդ է ստեղծել, որի նպատակը նման իրավիճակում հայտնված աթլետներին ֆինանսական աջակցություն ցույց տալն է։ Կազմակերպության պատվավոր նախագահ Ալբեր Երկրորդը ֆոնդին հատկացրել է 500 հազար ԱՄՆ դոլար։
Հետաձգվել է 2023թ․ աթլետիկայի համաշխարհային փուլերի ժամկետների որոշմնա գործընթացը
COVID-19 –ը համաճարակը չի նահանջում։ Աթլետիկայի համաշխարհային միությունը հետաձգել է 2023 թ․ համաշխարհային փուլերի ժամկետների ու վայրերի որոշման գործընթացը: Կրոսավազքի և փոխանցավազքի 2023 թ․ աշխարհի առաջնության հյուրընկալող երկրները կորոշվեն այս տարվա նոյեմբերին: 2023 թվականից հետո նախատեսված աթլետիկայի միջոցառումների հայտերի ներկայացման գործընթացը մնում է անփոփոխ։ Գրում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը։
Աթլետները մարզվելու են մեկնում վաղ առավոտյան, կամ ուշ երեկոյան․ Էմմիյան
Կորոնավիրուսը իր կամքն է թելադրում նաև Ֆրանսիայում։ Այս մասին հեռակապով ասաց Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, Եվրոպայի հեռացատկի չգերազանցված ռեկորդակիր / 1987թ․ , 8մ 86 սմ / Ռոբերտ Էմմիյանը։ Նա մարտի 26 –ին էր Երևանից մեկնել Փարիզ։ Կարճ հարցուփորձից հետո Ռոբերտն ինքը սկսեց խոսել․ «Ամեն տարի մեր թիմերին ու առանձին մարզիկներին հրավիրում, ուղեկցում էինք եվրոպական տարբեր…















