ԱԺ ընտրություններ
Հրապարակվել են ԱԺ հերթական ընտրությունների ընտրողների նախնական ցուցակները
Հրապարակվել են հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների նախնական ցուցակները, որոնք հասանելի են ՆԳՆ պաշտոնական հարթակում։
Լևոն Տեր-Պետրոսյանը կոչ է անում միավորել ընդդիմությունը Սամվել Կարապետյանի շուրջ
Լևոն Տեր-Պետրոսյանը կոչ է անում ընդդիմությանը միավորվել Սամվել Կարապետյանի շուրջ՝ ազգի փրկության կարևոր խնդիր համարելով։
Հայտնի է 2026 թվականի ԱԺ ընտրություններին ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների նախնական թիվը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է 2026 թվականի ԱԺ ընտրություններին ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների նախնական թիվը՝ 2.489.031: Հունիսի 7-ի ընտրությունները կարևոր քաղաքական իրադարձություն են լինելու:
ԿԸՀ նախագահը վերջին արտահերթ ընտրությունների հանդեպ վստահությունը կարևորագույն ձեռքբերում է համարում
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը վերջին արտահերթ խորհրդարանական ընտրությունների և Երևանի ավագանու ընտրությունների կարևորագույն ձեռքբերում է համարում այն, որ հանրության ու միջազգային դիտորդների կողմից անվերապահ վստահություն են վայելել: «Արմենպրես»–ի հաղորդմամբ` Մուկուչյանը նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովում իր ելույթում: «ՀՀ-ում տեղի ունեցան ընտրություններ, որոնք լիարժեք կարելի է անվանել ազատ, արդար, ժողովրդավարական և թափանցիկ: Ընտրությունների ժամանակ կարևորագույն ձեռքբերում…
«Որքան էլ հեշտ թվա նախորդներին մեղադրելով միավոր վաստակելը, այն չի լուծելու երկրի զարգացման խնդիրը», – Վիգեն Սարգսյան
ԱԺ ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող, նախկին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել։ «Պատասխանատվություն ստանձնելու ժամանակը Ավարտվեցին արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Անկախ Հայաստանի պատմականորեն ամենացածր մասնակցության պայմաններում Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Իմ քայլը» դաշինքը ստացավ վստահության ամենաբարձր քվեն: Ավելին, խորհրդարանը ձևավորվեց առանց ռեալ ընդդիմադիր ուժերի մասնակցության, ինչը խորքային ռիսկեր է պարունակում երկրի ապագայի…
«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը. ուղերձ «Իմ քայլին» եւ ոստիկանությանը
Հայաստանի Հանրապետության մերօրյա ժամանակագրության հերթական նշաձողը՝ իրավական առումով անվիճարկելի համապետական ընտրությունների անցկացումն այլեւս իրողություն է, ինչի կապակցությամբ «Ժառանգություն» կուսակցությունը սրտանց շնորհավորում է ՀՀ յոթերորդ գումարման Ազգային ժողովի ընտրական շեմը հաղթահարած գործընկեր քաղաքական ուժերին, մասնավորապես «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքին՝ ազատ, արդար, թափանցիկ եւ ժողովրդավարական ընտրությունների անցկացման գործում ներդրած ջանքերի համար: Միաժամանակ իրավապահ մարմիններին կոչ ենք անում…
ԱԺ այս ընտրությունները կարելի է համարել կայացած. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններն ավարտվեցին: Ավարտվեցին հայտնի վերջաբանով. ՀՀ քաղաքացին առաջիկա հինգ տարիների իշխանության մանդատը տվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Իմ քայլը» դաշինքին: Այսպիսով, պետք է արձանագրենք, որ երկարատև ընդմիջումից հետո առաջին անգամ համապետական ընտրությունների արդյունքներն ընդունում են և ՀՀ քաղաքացիները, և ընտրություններին մասնակցած, անգամ պարտված ուժերը, և միջազգային հանրությունը: …
«2017-ի ՀՀԿ-ի և 2018-ի ՔՊ-«Իմ Քայլի» միջև կան որոշ ընդհանրություններ, չնայած տարբերություններն ավելի շատ են»,- ՔՊ համահիմնադիր
A1plus.am-ը Հարցազրույց է վերցրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համահիմնադիր, վարչության նախկին անդամ, «Քաղաքացիական Ֆորում» ՀԿ նախագահ, անկուսակցական Մարինե Մանուչարյանից։ –Որո՞նք են ընդհանրությունները նախորդ ԱԺ–ում և ներկա ԱԺ–ում մեծամասնություն կազմած ուժերի նախընտրական գործողությունների միջև … -2017-ի ՀՀԿ-ի և 2018-ի ՔՊ-«Իմ Քայլի» միջև կան որոշ ընդհանրություններ, չնայած տարբերություններն ավելի շատ են։ Նախ այս հարցը դիտարկելիս չի կարելի անտեսել…
Արա Բաբլոյանը շնորհավորել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների առթիվ
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների առթիվ: Ուղերձում ասված է. «Սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, ավարտվեց Հայաստանի Հանրապետության նորագույն պատմության կարևոր իրադարձություններից մեկը` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները: Անկախ քաղաքական ուժերի միջև եղած տարաձայնություններից, նրանց մրցավազքից և անզիջում պայքարից, այդ ընթացքում ձևավորվեց այնպիսի մթնոլորտ, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացուն հնարավորություն տվեց…
«Մենք ակնկալում ենք աշխատել ժողովրդավարական պայմաններում ընտրված նոր խորհրդարանի և ապագա կառավարության հետ», – ԵՄ
Panarmenian.net-ը գրում է. ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության և Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով մամուլի խոսնակը հայտարարել է, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցել են հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի դրսևորմամբ և վայելում են հանրային լայն վստահություն, ինչն անհրաժեշտ է պահպանել ընտրական համակարգի հետագա բարեփոխումների միջոցով»: «Եվրոպական միությունը հանձնառու է Հայաստանի կայուն, ժողովրդավարական…
Գիորգի Մարգվելաշվիլին հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին շնորհավորել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանին՝ դեկտեմբերի 9-ին կայացած ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններում տպավորիչ հաղթանակի առթիվ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Վրաստանում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջում։ Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հեռախոսազրույց է ունեցել է ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, որում, մասնավորապես ասել է, որ «Իմ քայլը» դաշինքի…
Արմեն Սարգսյանը շնորհավորել է խորհրդարան անցած ուժերին
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը անդրադարձել է երեկ ՀՀ֊ում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ «Շնորհավորում եմ «Իմ քայլը» դաշինքին, «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցություններին, որոնք, հաղթահարելով օրենքով նախատեսված շեմը, կազմավորելու են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը: Միաժամանակ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ընտրություններին մասնակցած բոլոր կուսակցություններին ու դաշինքներին, ինչպես նաև Հայաստանի բոլոր քաղաքացիներին, ովքեր իրենց վերաբերմունքն արտահայտեցին երկրի…
Ընտրություններն անցկացվել են թափանցիկ և բաց. ԱՊՀ դիտորդական առաքելություն
Ընտրություններն անցկացվել են թափանցիկ և բաց, ապահովվել են մարդկանց ցանկության կամարտահայտությունը, ամփոփելով դեկտեմբերի 9-ին ՀՀ-ում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Վիկտոր Գումինիսկին: «ԱՊՀ դիտորդները սեփական դիտարկումների, կարճաժամկետ և երկարաժամկետ մոնիթորինգի հիման վրա գալիս են եզրակացության, որ դեկտեբերի 9-ին ՀՀ-ում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները անցկացվել են…
Լևոն Տեր-Պետրոսյանը քվեարկեց
Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Երևանում մասնակցեց Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, քվեարկությունից հետո նա հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցին՝ նշելով, որ դա կլինի քարոզչություն: ՀՀ առաջին նախագահը խոստացավ ընտրությունների վերաբերյալ գնահատական տալ դրա դրանց ավարտից հետո: Միայն հարցին, թե արդյոք մտահոգություններ ունի արցախյան հարցի վերաբերյալ, Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց. «Հայ ժողովրդի մեջ…














