ԱԺ հանձնաժողով
ԱԺ հանձնաժողովը մասնակցել է ԵՄ խորհրդարանների ԵՄ հարցերով հանձնաժողովների համաժողովին
Հայաստանի ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամները 3-րդ անգամ մասնակցեցին ԵՄ խորհրդարանների ԵՄ հարցերով հանձնաժողովների համաժողովին, որն այս տարի տեղի ունեցավ Բուդապեշտում։ Հունգարիան, լինելով նախագահող երկիր, հյուրընկալեց համաժողովը։ Այս հարթակում Հայաստանը հանդես է գալիս որպես հրավիրյալ-դիտորդ, ինչը կարևոր է եվրոպական կառույցների հետ համագործակցությունը զարգացնելու համար։
ԱԺ հանձնաժողովը հաստատեց Արթուր Մանուկյանի թեկնածությունը՝ որպես ՀՌՀ անդամ
Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովը հավանություն տվեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջադրած Արթուր Մանուկյանի թեկնածությանը։ Նա աշխատել է որպես ռեժիսոր, դերասան։ Նախորդ գումարման Ազգային ժողովում էլ Մանուկյանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր էր։ «Մի անգամ լրագրողներից մեկն ինձ հարցրեց, թե ինչպես պիտի պահի…
ԱԺ հանձնաժողովում քննարկվել է անկանխիկ գործառնություններ կատարելու հարցը
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով: Նախատեսվում է կարգավորել անկախիկ վճարումների մասով իրավահարաբերությունները: Փաթեթի նպատակն է նվազեցնել կանխիկ դրամաշրջանառությունը և քաղաքացիների համար պայմաններ ստեղծել անկանխիկ վճարումներ իրականացնելու համար: Նախատեսվում է ուժեղացնել հարկային վարչարարությունն ու պայքարել ստվերային տնտեսության դեմ, մեծացնել ֆինանսական միջնորդության ծավալները, ձևավորել անկանխիկ վճարումներ իրականացնելու մշակույթ: Օրինագծով ֆիզիկական…
ԱԺ հանձնաժողովը չընդունեց զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին տրվող օգնության վերաբերյալ նախագիծը
Այսօր Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ընթացքում քննարկվել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի ներկայացրած նախագիծը, որը վերաբերում էր զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին տրվող դրական օգնության վերաբերյալ նախագծին: «Զինծառայության ընթացքում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին սահմանված դեպքում տարվա ընթացքում կարող է վճարվել միանվագ դրամական օգնություն՝ ՀՀ կառավարության սահմանված չափով: Ըստ օրենսգրքի համապատասխան…
ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ՀԱՊԿ վերաբերյալ օրինագծերին
Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց այն օրինագծերին, որոնք հնարավորություն կտան Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդի կազմի մեջ մտնել այն երկրների կառավարությունների ղեկավարներին, որոնց պետության օրենսդրությամբ դա նախատեսված է: Սեպտեմբերի 5-ին տեղի ունեցած նիստում հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «2002 թվականի հոկտեմբերի 7-ի` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության կանոնադրությունում փոփոխություններ կատարելու մասին» երկրորդ արձանագրությունը…
ԱԺ-ում անդրադարձել են արտաքին ոլորտի հատկացումների նախորդ տարվա կատարողական ցուցանիշներին
Հունիսի 6-ին «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը քննարկվել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստում՝ Ռուբեն Ռուբինյանի և Մանե Թանդիլյանի նախագահությամբ: ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ 2018 թ. բյուջեի ճշտված ծրագրով արտաքին գործերի նախարարության կողմից նախատեսված միջոցառումների իրականացման համար սահմանված 17…
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում շարունակվել են բյուջետային քննարկումները
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստում Արման Եղոյանի և Մանե Թանդիլյանի նախագահությամբ հունիսի 6-ին քննարկվել է «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը: ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ 2018 թվականին արտաքին աղբյուրներից տրամադրվել են ավելի քան 11.2 մլրդ դրամ պաշտոնական դրամաշնորհներ` կազմելով…
Փոփոխություն և լրացումներ` «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի 6-ին հրավիրված արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել և դրական եզրակացություն է ստացել ՀՀ Կառավարության հեղինակած «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանի տեղեկացմամբ՝ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագիծը փոփոխությունների չի ենթարկվել՝ առաջարկներ չլինելու պատճառով: Փաստաթղթով ոստիկանությունն…
ԱԺ հանձնաժողովը արտահերթ նիստ է գումարել «Գրագողության դեմ պայքարի օրենսդրական հնարավոր լուծումները» թեմայով
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստ է գումարել: Թեման «Գրագողության դեմ պայքարի օրենսդրական հնարավոր լուծումներն» են։ Արտահերթ նիստ հրավիրելու համար հիմք է հանդիսացել հայտնի դատավոր Ալեքսանդր Ազարյանի գիտական ատենախոսության՝ արտագրված լինելու մասին ԲՈԿ հայտարարությունը: Հրավիրված է նաև Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը։ Ավելի վաղ Բարձրագույն որակավորման…
Վարազդատ Կարապետյանը հանդիպել է ԵԽ համազեկուցողների պատվիրակության հետ
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը մայիսի 14-ին հանդիպել է ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի համազեկուցողների պատվիրակության հետ: ԵԽ կոնգրեսի համազեկուցող Գուն Մարիտ Հելգեսենը, վերահաստատելով Հայաստանի հետ Տեղական ինքնակառավարման մասին եվրոպական խարտիայի իրականացման մոնիթորինգի շրջանակներում փոխգործակցությունը և քաղաքական երկխոսությունը շարունակելու հանձնառությունը, հետաքրքրվել է Խարտիայի վավերացման…
Ապրիլի 16-ին Հայ կինոյի օրը նշելու նախագիծը հավանության արժանացավ Աժ հանձնաժողովում
Մայիսի 2-ի կայացած նիստի ընթացքում ՀՀ ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի և Վահե Էնֆիաջյանի կողմից ներկայացված` «Պետական տոների և հիշարժան օրերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին: Ըստ նախագծի՝ առաջարկվում է ապրիլի 16-ը նշել որպես Հայ կինոյի օր: Նիստի ընթացքում…
Արգենտինա մեկնող ՀՀ քաղաքացիները կարող են նաև աշխատել
Այսօր ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը արտահերթ նիստում դրական եզրակացություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արգենտինայի Հանրապետության կառավարության միջև արձակուրդի և աշխատանքի ծրագրի մասին» համաձայնագրին։ Այն վերջնական հաստատումը կստանա ապրիլի 16-ին մեկնարկելիք ԱԺ արտահերթ նիստում։ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը, ով ներկայացնում էր համաձայնագիրը, տեղեկացրեց, որ դեռևս 2011-ին Հայաստանի և Արգենտինայի Հանրապետությունները մուտքի արտոնագրի…
ԱԺ հանձնաժողովում քննարկվում են տեղական ցեմենտ արտադրող ընկերությունների շահերը պաշտպանող նախագծեր
Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում դրական եզրակացություն ստացավ ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և ««Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» նախագծերի փաթեթը, որը պաշտպանում է տեղական ցեմենտ արտադրող ընկերությունների շահերը: Նախագծերը ԱԺ տնտեական հարցերի հանձնաժողովում ներկայացնելիս ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը տեղեկացրեց,…












