ալկոհոլային թունավորում
Դուբայ-Մոսկվա. Հարբած ուղևորը ստիպել է Աերոֆլոտի ինքնաթիռին արտակարգ վայրէջք կատարել Բաքվում
Դուբայից Մոսկվա ուղևորվող «Աերոֆլոտ» ավիաընկերության չվերթը ստիպված է եղել չնախատեսված վայրէջք կատարել Բաքվում՝ ինքնաթիռում գտնվող ուղևորի խանգարող վարքի պատճառով։ Ավիաընկերությունը հաստատել է, որ չվերթի հրամանատարը որոշում է կայացրել շեղվել դեպի Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայան՝ առաջնահերթություն տալով բոլոր նրանց անվտանգությանը և պաշտպանությանը, ովքեր գտնվում էին ինքնաթիռում, քանի որ անձի գործողությունները զգալի խոչընդոտ էին ստեղծում…
Քննություն է տարվում՝ պարզելու ալկոհոլային թունավորման հետևանքով 10 հոգու մահվան և 2 հոգու կուրանալու հանգամանքները
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության երեք վարչական շրջաններում քննություն է տարվում՝ պարզելու ալկոհոլային թունավորման հետևանքով Երևանի 10 բնակչի մահվան, ինչպես նաև 2 բնակչի կուրանալու դեպքերի հանգամանքները: Այդ մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեից: Նշվում է, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվում է 5 քրեական գործ՝ ալկոհոլային…
Հնդկաստանում ալկոհոլից թունավորման հետևանքով 89 մարդ է մահացել
Հնդկաստանի հյուսիս-արևելքում անորակ ալկոհոլից թունավորվելու հետևանքով մահացել է առնվազն 89 մարդ: Այս մասին հայտնում է DPA գործակալությունը: Ավելի վաղ Associated Press-ը հաղորդել էր 50 զոհի և 50 վիրավորի մասին: Ոստիկանության տվյալներով՝ զոհերը թեյի պլանտացիաների աշխատողներ են եղել, ովքեր սպիրտային խմիչքներ են օգտագործել՝ նշելով աշխատավարձի ստացումը: Խմիչքի պատրաստման և տարածման մի խումբ պատասխանատուներ ձերբակալվել են:
Հնդկաստանում ալկոհոլային թունավորումից 17 մարդ է մահացել
Հնդկաստանում 17 մարդ է թունավորվել և մահացել անորակ ալկոհոլի օգտագործման հետևանքով: Մահացությունները գրանցվել են Ասսամ նահանգում, որը գտնվում է Հնդկաստանի հյուսիսարևելյան հատվածում: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը: Տեղական իշխանությունների հաղորդմամբ` մոտ 40 մարդ էլ այժմ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Հայտնի է, որ մարդիկ նշել են աշխատավարձի ստացումը և այդ առիթով էլ խմել…
Հնդկաստանում ալկոհոլային թունավորումից մահացածների թիվը մոտենում է 100-ի
Հնդկաստանի Ուտար Պրադեշ և Ուտար Կխանդ նահանգների ընդհանուր թվով 97 բնակիչ է մահացել ալկոհոլային թունավորումից։ Նրանք ոգելից խմիչքն օգտագործել էին Բալլուփուր գյուղում իրենց ծանոթի հուղարկավորությունից հետո մատուցված հոգեհացի ժամանակ։ Հոգեհացի հաջորդ օրը հուղարկավորության մասնակիցների ինքնազգացողությունը վատացել է։ Երեք օր շարունակ հաղորդումներ են ստացվել մահվան դեպքերի մասին։ Միջադեպից հետո իրավապահներն արդեն 200 մարդու են ձերբակալել, առգրավվել…





